Հա

Քաղաքական

03/12/2019 - 14:40

«Մոսկւան եւ Բաքուն փոխզիջման հնարաւորութիւն են տեսնում ԼՂ կարգաւորման հարցում». Լաւրով

Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հարցում փոխզիջում գտնելու հնարաւորութիւն կայ:

«alikonline.ir» - Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հարցում փոխզիջում գտնելու հնարաւորութիւն կայ: Այդ մասին, ինչպէս հաղորդել է «ՏԱՍՍ»-ը, դեկտեմբերի 3-ին Բաքւում յայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը՝ ելոյթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Մենք ունենք ըմբռնում, որ գոյութիւն ունեն փոխզիջման հասնելու հնարաւորութիւններ: Գործը դիւրին չէ: Այդ հակամարտութիւնը առաւել երկարատեւներից մէկն է ԱՊՀ տարածքում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այսօրւայ եւ երէկւայ շփումները մեզ թոյլ տւեցին աւելի լաւ հասկանալ՝ ինչպէս ջանալ առաջ շարժւել: Յուսով եմ, որ արդիւնքներ կը լինեն»,- ասել է Լաւրովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 2-ին Լաւրովի հետ կայացած հանդիպմանը յայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղանրաբաղի շուրջ իրադրութեան կարգաւորման հարցում, բայց ակնկալում է, որ Ռուսաստանը կը շարունակի ակտիւօրէն մասնակցել հակամարտութեան լուծմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։