Հա

Քաղաքական

04/12/2019 - 09:40

«Թուրքիան մտադիր է գնել ռուսական S-400-ները՝ չնայած ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի». թուրք պատգամաւորներ

Անկարան չի հրաժարւի ռուսական S-400-ների գնումից եւ օգտագործումից նոյնիսկ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելու պարագայում: Այս մասին գրում է ռուսական «Իզւեստիա»-ն՝ յղում տալով թուրքական խորհրդարանի միջազգային յանձնաժողովին:

«alikonline.ir» - Անկարան չի հրաժարւի ռուսական S-400-ների գնումից եւ օգտագործումից նոյնիսկ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելու պարագայում: Այս մասին գրում է ռուսական «Իզւեստիա»-ն՝ յղում տալով թուրքական խորհրդարանի միջազգային յանձնաժողովին:

Թուրքիայի խորհրդարանի միջազգային յանձնաժողովի անդամ Իւնուս Էմրէի խօսքով՝ Թուրքիան չի կարող զոհել սեփական անվտանգութիւնն ու պաշտպանունակութիւնը ԱՄՆ կողմից պատժամիջոցներից խուսափելու համար:

«Ահաբեկչութեան դէմ պայքարն ընթանում է անմիջապէս մեր սահմաններին: Մեր աշխարհագրական դիրքի պատճառով մենք կրակէ շրջանակի մէջ ենք: Մենք չենք կարող վտանգել սեփական անվտանգութիւնը՝ խոնարհւելով ԱՄՆ սպառնալիքների առջեւ»,- ասել է խորհրդարանականը:

Թուրք մէկ այլ պատգամաւոր Օզտիւրկ Եըլմազը յաւելել է, որ S-400-ների գնման պարագայում պատժամիջոցներ կիրառելու գաղափարը սխալ է եւ սեպ կը խրի Վաշինգտոնի եւ Անկարայի յարաբերութիւնների միջեւ: 

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աւելի վաղ իր նախորդին՝ Բարաք Օբամային մեղադրել է նրանում, որ վերջինս իր քայլերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղել է դէպի Մոսկւա, ինչի հետեւանքով էլ Անկարան գնել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը:

«Օբամայի վարչախումբն ասում էր. «Դուք չէք գնի Patriot համակարգերը, մենք դրանք ձեզ չենք վաճառի»»,- յայտնել է Թրամփը: Իր խօսքով՝ Թուրքիան մի քանի անգամ նման պատասխան է ստացել, ինչից յետոյ «գնացել եւ գնել է ռուսական հրթիռներ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։