Հա

Քաղաքական

04/12/2019 - 11:20

«ԴԱԷՇ-ի մի քանի լաւ գրոհայիններին չէի՞ք ցանկանայ. ազատ էք... կարող էք ընտրել ում ցանկանաք». Թրամփը՝ Մակրոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին առաջարկել է Ֆրանսիա ուղարկել ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման անդամներին:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին առաջարկել է Ֆրանսիա ուղարկել ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման անդամներին. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է The Hill-ը:

Նշւում է՝ նման առաջարկ Սպիտակ տան ղեկավարը հնչեցրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կուլիսներում Մակրոնի հետ «լարւած» բանակցութիւնների ընթացքում:

«ԴԱԷՇ-ի մի քանի լավ գրոհայիններին չէի՞ք ցանկանայ: Ես կարող եմ նրանց Ձեզ տալ: Ազատ էք... կարող էք վերցնել ում ցանկանաք»,- ժպիտով ասել է Թրամփը:

Նշւում է՝ Թրամփը նման յայտարարութիւն է արել իր դժգոհութեան ֆոնին, որովհետեւ եւրոպական երկրները չեն ցանկանում ընդունել ԴԱԷՇ-ի գրոհայիններին:

«Եկէ՛ք լրջանանք»,- պատասխանել է Մակրոնը՝ մանրամասնելով, որ ԴԱԷՇ-ի զինեալների մեծ մասը ժամանել է Սիրիայից, Իրաքից եւ Իրանից, եւ խմբաւորման եւրոպական զօրակազմը փոքր մասնաբաժին է կազմում:

Յաւելւում է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահը հերքել է ԴԱԷՇ-ի նկատմամբ լիակատար յաղթանակի մասին Թրամփի պնդումը՝ խմբաւորման ոչնչացումն անւանելով դաշինքի դաշնակիցների համար թիւ մէկ առաջնահերթութիւնը:

Թրամփն իր հերթին գնահատել է Մակրոնի խօսքը՝ նշելով. «Դա ամենագեղեցիկ խուսափոխական պատասխանն էր, որ երբեւէ լսել եմ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։