Հա

Քաղաքական

05/12/2019 - 11:40

«Թուրքիան եւ Սաուդական Արաբիան ահաբեկիչներին քիմիական նիւթեր են մատակարարում». Սիրիայի ԱԳՆ տեղակալ

Թուրքիան եւ Սաուդական Արաբիան ահաբեկիչներին քիմիական նիւթեր են մատակարարում: Այս մասին Al Mayadeen հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտնել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆէյսալ Մեղդադը:

«alikonline.ir» - Թուրքիան եւ Սաուդական Արաբիան ահաբեկիչներին քիմիական նիւթեր են մատակարարում: Այս մասին Al Mayadeen հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտնել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆէյսալ Մեղդադը:

Նա նշել է, որ Արեւմտեան տէրութիւնները դէմ են Սիրիայում քիմիական նիւթերի օգտագործման վերաբերեալ փաստահաւաք յանձնաժողովի լսումների անցկացմանը: Ըստ նրա՝ Քեմիական զէնքերի չտարածման կազմակերպութիւնը գտնւում է ԱՄՆ-ի հակակշռի ներքոյ, եւ նրանք ստեղծել են յանձնաժողով՝ կեղծ զեկոյցներ եւ հետաքննութիւններ ներկայացնելու համար:

«Քիմիական գործը Սիրիայի դէմ դաւադրութեան մի մասն է, որը սկսւել է 2013 թւականին: Առաջին դէպքը, Խան ալ Ասալի քիմիական ռմբակոծումն էր, որն իրականացւեց զինեալ խմբաւորումների կողմից, եւ Արեւմուտքը հրաժարւեց փաստահաւաք խումբ ուղարկել այդ շրջան: Այն պահին, երբ փաստահաւաք խումբը պէտք է Խան ալ Ասալ մեկնէր տեղեկացանք, որ քիմիական յարձակում է տեղի ունեցել Դամասկաոսի Ջոբէյր արւարձանում»,- ասել է Սիրիայի ԱԳՆ տեղակալը:

Նշելով, որ Սիրիան Քիմիական զէնքերի չտարածման կազմակերպութեանն է միացել, Ֆէյսալ Մեղդադը յիշեցերլ է, որ կազմակերպութիւնը ժամանակին յայտարարել է, որ Դամասկոսը ոչնչացրել է քիմիական զէնքերի իր ողջ շտեմարանը:

«Նրանք, ովքեր որ յայտարարում են, թէ Սիրիան պահպանել է քիմիական զէնքերի իր զինանոցի մի մասը, պէտք է յստակ նշեն, թէ որտեղ են դրանք գտնւում»,- ասլ է պաշտօնեան՝ յաւելելով. «Թուրքիան եւ արաբական երկրները, ներառեալ՝ Սաուդական Արաբիան քիմիական նիւթեր են տրամադրել ահաբեկչական խմբաւորումներին, եւ մենք ուենենք ապացոյցներ դրա վերաբերեալ: Քիմիական զէնքերի չտարածման կազմակերպութեան խումն այցելել է Թուրքիա՝ ահաբեկիչների եւ Սպիտակ բերետաւորների հետ անհրաժեշտ համադրութիւնները կատարելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։