Հա

Քաղաքական

09/12/2019 - 12:20

Թուրքիան գործարկել է Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող կայք

Թուրքիայի նախագահի աշխատակազմը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման դէմ պայքարի համար գործարկել է 1915.gov.tr կայքը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահի աշխատակազմը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման դէմ պայքարի համար գործարկել է 1915.gov.tr կայքը: Անգլալեզու կայքում տեղ են գտել թուրքական պաշտօնական քարոզչամեքենայի ստայօդ ու անհիմն պնդումները՝ 20-րդ դարի սկզբում օսմանեան իշխանութիւնների արիւնարբու գործողութիւնների վերաբերեալ: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Կայքի առաջին էջում տեղ է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խօսքերը. «Այսօրւայ աշխարհում պատմութիւնից թշնամութիւն ստեղծելն ու նոր վէճեր առաջացնելը չի կարող ընդունելի լինել եւ չի բխում մեր համատեղ ապագայի կառուցման տեսլականից»:

Կայքում կան մի շարք նիւթեր, փաստաթղթեր, որոնք կոնտեքստից կտրւած են եւ նպատակ ունեն ցուցադրելու, որ իբր հայերն են ըմբոստացել, կոտորել թուրքերին, իսկ հայերի «արտաքսումը» միակ լուծումն էր: Էրդողանի՝ Հայոց Ցեղասպանութեան դէմ յայտարարութիւնները, նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին ուղղւած նամակը տեղ են գտել կայքում:

Կայքում նաեւ բաժին կայ յանուն Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման 1970-80-ականների հայկական կազմակերպութիւնների գործողութիւնների վերաբերեալ, իսկ այդ բաժինը վերնագրւած է «Armenian terror» (Հայկական ահաբեկչութիւն):

Յարակից լուրեր

  • Թուրքական դիւանագիտութեան խորամանկ մանեւրները՝ Ռուսաստանին ներքաշում են թուրք-յունական տարաձայնութիւնների մէջ
    Թուրքական դիւանագիտութեան խորամանկ մանեւրները՝ Ռուսաստանին ներքաշում են թուրք-յունական տարաձայնութիւնների մէջ

    Թուրքիան եւ Յունաստանը վերսկսել են Էգէյեան եւ Միջերկրական ծովերում ուժերի հաւասարակշռութեանը վերաբերող հին վէճը: Թէեւ երկրները ձեւականօրէն նոյն ռազմա-քաղաքական դաշինքում են՝ ՆԱՏՕ-ում, Անկարան կոչ է արել Յունաստանին՝ դադարեցնել թուրքական ափերից մի քանի կիլոմետր հեռու գտնւող կղզիներում սպառազինութեան տեղակայումը: Իրավիճակը սրւում է նաեւ Կիպրոսի շուրջ տարաձայնութեան պատճառով. իր ափերի մօտ գազի հորատանցքեր բացելու համար Նիկոսիան Թուրքիան անւանել է «ծովահեն պետութիւն» եւ օգնութեան կանչել եւրոպական գործընկերներին:

  • Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է մինչեւ 19-ի
    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է մինչեւ 19-ի

    Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհւել է առնւազն 19 մարդ, 770-ից աւելին վնասւածքներ են ստացել: Այս մասին յայտնել է երկրի առողջապահութեան նախարար Ֆահրեթին Քոջան:

  • Սուրիոյ Իսկէնտէրունի վարչատարածքին մասին 1947-ին գրուած CIA-ի գաղտնի տեղեկագիրը
    Սուրիոյ Իսկէնտէրունի վարչատարածքին մասին 1947-ին գրուած CIA-ի գաղտնի տեղեկագիրը

    80 տարի առաջ, թուրք-ֆրանսական քաղաքական դաւադիր պայմանաւորուածութեամբ, Սուրիոյ պատկանող Իսկէնտէրունի մարզային վարչատարածքը կցուեցաւ Թուրքիոյ Հանրապետութեան։

    11-14-րդ դար Իսկենտէրունի տարածքը մաս կազմած է Կիլիկիոյ Հայկական թագաւորութեան, որուն պատճառով մինչեւ 20-րդ դար այնտեղ գոյատեւած են հայկական բնակավայրեր, որոնցմէ ամենէն մեծն էր Մուսալեռը։

  • Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան
    Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան

    Կոստանդնուպոլսոյ Հայոց Սահակ Երկրորդ Մաշալեան պատրիարքին գահակալութեան արարողութենէն չորս օր ետք՝ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Էրտողան Անգարայի նախագահական պալատին մէջ ընդունեց պատրիարքն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը, որոնց հետ մէկ ժամ տեւած դռնփակ տեսակցութեան մասին բաւական ժլատ տեղեկութիւններ փոխանցեց Պոլսահայ «Ժամանակ» պարբերականը։

  • Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս
    Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս

    Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկօ Մաասը հանդէս է եկել Իրանի վերաբերեալ յայտարարութեամբ: «ԱՄՆ-ն ու Եւրոպան տարբեր մօտեցումներ ունեն: Թէեւ ԱՄՆ-ը միակողմանիօրէն հրաժարւեց միջուկային համաձայնագրից եւ անցաւ առաւելագոյն ճնշումների, մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել բանակցութիւնների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ցանկանում են պահպանել համաձայնագիրը, որպէսզի կանխեն Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։