Հա

Քաղաքական

10/12/2019 - 08:50

«Աշխարհում զէնքի վաճառքը 2018 թւականին աւելացել է 4.6 տոկոսով». SIPRI

Աշխարհի 100 խոշոր պաշտպանական ընկերութիւնների զէնքի վաճառքի եւ ռազմական ծառայութիւնների ծաւալը 2018-ին աւելացել է 4.6 տոկոսով եւ կազմել 420 մլրդ. դոլար, ասւում է Ստոկհոլմի հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամեայ զեկոյցում:

«alikonline.ir» - Աշխարհի 100 խոշոր պաշտպանական ընկերութիւնների զէնքի վաճառքի եւ ռազմական ծառայութիւնների ծաւալը 2018-ին աւելացել է 4.6 տոկոսով եւ կազմել 420 մլրդ. դոլար, ասւում է Ստոկհոլմի հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամեայ զեկոյցում: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զեկոյցի համաձայն՝ 2002-ի համեմատ վաճառքի ծաւալը 2018-ին աւելացել է 47 տոկոսով։ Վարկանիշի առաջին հինգ տեղերում ամերիկեան ընկերութիւններն են, առաջինը Lockheed Martin-ն է։ Ամերիկեան հինգ ընկերութիւնների վաճառքի ընդհանուր ծաւալը կազմել է 148 մլրդ. դոլար (վաճառքի ընդհանուր ծաւալի 35 տոկոսը)։

Տասը ռուսական ընկերութիւններին բաժին է ընկնում վաճառքի ընդհանուր ծաւալի 8.6 տոկոսը (36.2 մլրդ. դոլար)։ Այս ցուցանիշը նւազել է 2017-ի համեմատ, երբ այն կազմում էր 9.7 տոկոս։ Ինչպէս նշւում է զեկոյցում, ռուսական ընկերութիւնների վաճառքի ծաւալը մնում է կայուն մակարդակի, նւազումը կապւած է ամերիկեան եւ եւրոպական ընկերութիւնների վաճառքի աւելացման հետ։

«2018-ին «Ալմազ-Անթէյ» կոնցեռնի (Ռուսաստանում սպառազինութիւնների ամենամեծ արտադրողը) վաճառքը շարունակել է աճել։ Վաճառքի ծաւալի աւելացումը պայմանաւորւած էր ոչ միայն բարձր ներքին պահանջարկով, այլեւ այլ երկրներ սպառազինութիւնների (մասնաւորապէս S-400 ԶՀՀ-ներ) վաճառքի աճով»,- զեկոյցում մէջբերւում են հետազօտութեան հեղինակներից մէկի՝ SIPRI-ի Սպառազինութիւնների եւ ռազմական ծախսերի գիաշխատող Ալեքսանդրա Կուիմովայի խօսքերը։

2018-ին նկատւել է թուրքական ընկերութիւնների վաճառքի զգալի աւելացում՝ 22 տոկոս (2.8 մլրդ. դոլար)։ Փորձագէտները դա կապում են Թուրքիայի՝ իր պաշտպանական արդիւնաբերութիւնն արդիականացնելու ձգտման հետ։ Զեկոյցում չեն ներկայացւել տւեալներ չինական ընկերութիւնների վաճառքի մասին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։