Հա

Քաղաքական

10/12/2019 - 09:20

Թուրքերը խիստ դժգոհ են, որ աւստրիացի գրողը ստացել է Նոբէլեան մրցանակ

Թուրքիան դատապարտում է Նոբէլեան մրցանակի յանձնումը աւստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետէր Խանդկէին, ով Սերեբրենիցայի դէպքերը չի որակում որպէս ցեղասպանութիւն։

«alikonline.ir» - Թուրքիան դատապարտում է Նոբէլեան մրցանակի յանձնումը աւստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետէր Խանդկէին, ով Սերեբրենիցայի դէպքերը չի որակում որպէս ցեղասպանութիւն։

Այդ մասին յայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խօսնակ Իբրահիմ Քալընը իր Twitter-ի էջում։ Գրում է Ermenihaber.am-ը:

«Երկուշաբթի օրը գրականութեան ոլորտում Նոբէլեան մրցանակը կը յանձնւի Պետէր Խանդկէին, որը հերքում է ցեղասպանութիւնը Բոսնիայում եւ հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի կողմնակիցը։ Այդ ցինիկ որոշումը պէտք է չեղարկւի։ Դուք ինչպէ՞ս կարող էք պարգեւել անբարոյական մարդուն, ով չունի ամօթի զգացում»,- գրել է Էրդողանի ներկայացուցիչն Twitter-ի իր էջում։

Դատապարտող յայտարարութեամբ հանդէս է եկել նաեւ Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը։

Յիշեցնենք, որ 1992-ին Սերեբրենիցան գրաւել են բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տւեալների՝ այդտեղ մինչեւ 1995-ը ոչնչացրել են հազարաւոր սերբ խաղաղ բնակիչների։

1995-ի յուլիսին Սերեբրենիցա են մտել գեներալ Ռադկօ Մլադիչի գլխաւորած Սերբական Հանրապետութեան զօրքերը, որոնք կազմակերպել են մահմեդականների տարհանումը Տուզլա քաղաք։ 

Արեւմտեան ԶԼՄ-ների տւեալներով՝ տարհանման ժամանակ տեղի են ունեցել բոսնիացիների զանգւածային գնդակահարութիւններ, բայց այս փաստի պաշտօնական հաւաստիացումներ չկան։ Ըստ այդ տւեալների՝ սպանւել են 500-ից 8 հազար քաղաքացիական բնակչութիւն։ Սակայն կան ենթադրութիւններ, որ 8 հազար թիւը չափազանցւած է եւ դրանում ընդգրկւած են նաեւ մարտերի ժամանակ զոհւած բոսնիացի զինւորները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։