Հա

Քաղաքական

10/12/2019 - 11:40

«Վաշինգտոնում քաղաքական կրքերը չեն հանդարտւում». FBI ընդդէմ Թրամփի

Հրապարակւել է հերթական զեկոյցը, համաձայն որի FBI-ը (Բիւրօ) լուրջ բացթողումներ է թոյլ տւել Թրամփի դէմ իրականացւող քննութեան ընթացքում` նախընտրական փուլում:

«alikonline.ir» - Հրապարակւել է հերթական զեկոյցը, համաձայն որի FBI-ը (Բիւրօ) լուրջ բացթողումներ է թոյլ տւել Թրամփի դէմ իրականացւող քննութեան ընթացքում` նախընտրական փուլում: ԱՄՆ 2016 թ. ընտրութիւններում Ռուսաստանի հնարաւոր միջամտութեան կասկածով, Բիւրոյի կողմից Թրամփի նախընտրական ամբողջ արշաւի ընթացքում փորձ էր կատարւում կապ գտնել Թրամփի թիմի եւ Ռուսաստանի յատուկ ծառայութիւնների միջեւ: Այս մասին գրում է Panorama.am-ը:

Թրամփի դէմ ընթացող իմպիչմենտի ֆոնին ծաւալուն, գրեթէ 500 էջանոց նոր զեկոյցը հրապարակել է արդարադատութեան քարտուղարութեան գլխաւոր ինսպեկտորը: Քննութեան պատճառ էին դարձել Բիւրոյի կողմից 2016 թւականին Թրամփի նախընտրական արշաւի ժամանակ իրականացւած մի շարք օպերատիւ գործողութիւններ, որոնք Թրամփն անւանում էր նախընտրական քաղաքական հետապնդում: Չնայած որեւէ ապացոյց չկայ, որ գործողութիւնների սկիզբը պայմանաւորւած էին քաղաքական ենթատեքստով, այդուհանդերձ զեկոյցը նշում է, որ Բիւրոն լուրջ խախտումներ է իրականացրել վարոյթի ամբողջ ընթացքում:

Ինչպէս յայտնում է Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը, զեկոյցը երկու կողմերի համար էլ ձեռնտու կէտեր է պարունակում: Սենատի դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը յայտարարել է, որ հետաքննութեան հիմքերը օրինական են, իսկ Բիւրոյի նախկին տնօրէն Ջէյմս Քոմին ասում է, որ Բիւրոյի դէմ ուղղւած բոլոր մեղադրանքները մտացածին են:

Թրամփի նախնական գնահատականն այն է, որ զեկոյցը ապացուցում է այն խայտառակութիւնն ու անարգանքը, որը իրականացւել է իր դէմ նախընտրական արշաւի ամբողջ ընթացքում Բիւրոյի կողմից:

Ցանկացած պարագայում զեկոյցը 17 կէտով ապացուցւած է համարում Թրամփի դէմ իրականացւած գործողութիւնների հակաօրինական լինելը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։