Հա

Քաղաքական

11/12/2019 - 08:40

Ջամալ Խաշեղջիի սպանութեան հետ կապւած. ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ստամբուլում Սաուդական Արաբիայի նախկին գլխաւոր հիւպատոսի դէմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ստամբուլում Սաուդական Արաբիայի նախկին գլխաւոր հիւպատոսի դէմ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ստամբուլում Սաուդական Արաբիայի նախկին գլխաւոր հիւպատոսի դէմ. տեղեկացնում է BBC-ն:

Արգելւել է Մուհամմեդ ալ Օտաիբիի մուտքն ԱՄՆ: Նրա ընտանիքի անդամներին եւս արգելւած է մտնել Միացեալ Նահանգներ։

Ալ Օտաիբին Ստամբուլում Սաուդական Արաբիայի գլխաւոր հիւպատոսի պաշտօնը զբաղեցրել է 2018 թւականի հոկտեմբերին, երբ հիւպատոսութեան շէնքում սպանւեց սաուդացի լրագրող Ջամալ Խաշեղջին:

Նշենք, որ աւելի վաղ Օտաիբիի բաժնետոմսերը ԱՄՆ-ում սառեցւել էին Խաշեղջիի սպանութեան մէջ նրա ենթադրեալ դերի պատճառով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։