Հա

Քաղաքական

11/12/2019 - 09:20

«Aramco-ի դէմ գրոհներում Իրանի դերի մասին որեւէ ապացոյց չկայ». ՄԱԿ-ի փաստահաւաք յանձնաժողովը հրապարակել է իր զեկոյցը

Saudi Aramco-ի դէմ գրոհների վերաբերեալ ՄԱԿ-ի փաստահաւաք յանձնաժողովը հրապարակել է իր զեկոյցը, որում նշւած է, չկայ որեւէ ապացոյց, որը կը փաստի Իրանի հնարաւոր մասնակցութիւնն այդ գրոհներին:

«alikonline.ir» - Saudi Aramco-ի դէմ գրոհների վերաբերեալ ՄԱԿ-ի փաստահաւաք յանձնաժողովը հրապարակել է իր զեկոյցը, որում նշւած է, չկայ որեւէ ապացոյց, որը կը փաստի Իրանի հնարաւոր մասնակցութիւնն այդ գրոհներին. յայտնում է ԻՌՆԱ-ն:

Յանձնաժողովը յայտարարել է, որ չի կարող հաստատել Saudi Aramco-ի դէմ գրոհներում Իրանի դերի մասին ԱՄՆ-ի եւ Սաուդական Արաբիայի պնդումները:

Իրանի վերաբերեալ կիսամեակային զեկոյցում, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը մէջբերելով ՄԱԿ-ի տեսուչների զեկոյցը յայտարարել է. «ՄԱԿ-ը չի կարող հաստատել, որ Քրուզ տեսակի հրթիռները եւ անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործւել են գրոհներում, իրանական ծագում ունեն»:

Յիշեցնենք, որ եմէնեան «Անսարօլլահ» խմբաւորումն է ստանձնել սեպտեմբերի 14-ին Saudi Aramco-ի նաւթի վերամշակման կենտրոնի դէմ գրոհների պատասխանատւութիւնը: ԱՄՆ-ը եւ Սաուդական Արաբիան, սակայն, այդ գրոհներում մեղադրում են Իրանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։