Հա

Քաղաքական

11/12/2019 - 11:50

Հուքը հերթական հակաիրանական յայտարարութեամբ է հանդէս եկել

ԱՄՆ-ն բազմից յայտարարել է, որ Իրանը պէտք է վարւի նորմալ երկրների նման հակառակ դէպքում իր երկրի տնտեսութեան անկման եւ քաղաքական մեկուսացման ականատեսը կը լինի:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն բազմից յայտարարել է, որ Իրանը պէտք է վարւի նորմալ երկրների նման հակառակ դէպքում իր երկրի տնտեսութեան անկման եւ քաղաքական մեկուսացման ականատեսը կը լինի: Այս մասին երէկ՝ դեկտեմբերի 10-ին, ժողովրդավարութիւնների պաշտպանութեան հիմնադրամի նիստի ժամանակ յայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ պետքարտուղարութեան յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը՝ յաւելելով, որ Իրանը, այդուհանդերձ նախընտրեց երկրորդ տարբերակը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Հուքը անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին ցոյցերին յայտարարել է, որ Միացեալ Նահանգները հովանաւորում է Իրանի ժողովորդին եւ միջազգային հանրութիւնից, հարցի առնչութեամբ նոյն դիրքորոշումն է ակնկալում: 

Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը պատերազմների վրայ ծախսող իշխանութիւններից յոգնել է եւ, իբր, աւելի լաւ իշխանութեան է արժանի:

Հուքն իր ուրախութիւնն է յայտնել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանտարկեալների փոխանակման կապակցութեամբ, եւ այդ գործընթացի շարունակութեան յոյս է յայտնել:

«Եթէ Իրանը շարժւի ժողովրդավարութեան զարգացման ուղղութեամբ ԱՄՆ-ն պատրաստ է հանդիպել այդ երկրի իշխանութիւնների հետ»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։