Հա

Քաղաքական

12/12/2019 - 08:30

Պուտինն ու Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել, քննարկւել են նաեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցութեանն առնչւող հարցեր

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտայայտւել Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարին ուղղւած համաձայնեցւած ջանքերի ակտիւացմանը:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտայայտւել Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարին ուղղւած համաձայնեցւած ջանքերի ակտիւացմանը. տեղեկացնում է Tert.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով:

«Յատուկ ուշադրութիւն է դարձւել Սիրիայում տիրող իրավիճակին: Առաջնորդներն ընդգծել են Իդլիբում եւ Սիրիայի հիւսիսային շրջաններում փոխգործակցութեան մասին ռուս-թուրքական պայմանաւորւածութիւնների լիակատար իրագործման անհրաժեշտութիւնը»,- ասւած է Կրեմլի հաղորդագրութիւնում:

Անդրադարձ է կատարւել նաեւ Լիբիայում տիրող իրավիճակին. կողմերը մտահոգութիւն են յայտնել Տրիպոլիի շրջանում ռազմական բախումների վերաբերեալ:  

Անդրադառնալով երկկողմ գործընկերութեան հարցերին՝ Պուտինն ու Էրդողանն ուշադրութիւնը կենտրոնացրել են էներգետիկայի եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցութռան համատեղ ծրագրերի հետագայ իրականացման վրայ:

Նշւում է, որ հեռախօսազրոյցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։