Հա

Քաղաքական

12/12/2019 - 10:10

Իսրայէլում մէկ տարւայ ընթացքում կանցկացւեն երրորդ խորհրդարանական ընտրութիւնները

Իսրայէլի քաղաքական կուսակցութիւններից ոչ մէկին չյաջողւեց ձեւաւորել կոալիցիոն կառավարութիւն: Արդիւնքում, մէկ տարւայ ընթացքում երկրում կանցկացւեն երրորդ խորհրդարանական ընտրութիւնները:

«alikonline.ir» - Իսրայէլի քաղաքական կուսակցութիւններից ոչ մէկին չյաջողւեց ձեւաւորել կոալիցիոն կառավարութիւն: Արդիւնքում, մէկ տարւայ ընթացքում երկրում կանցկացւեն երրորդ խորհրդարանական ընտրութիւնները. Տեղեկացնում է BBC-ն:

Իսրայէլի խորհրդարանը ինքնալուծարման, եւ մէկ տարւայ ընթացքում արատհերթ՝ երրորդ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու որոշում է կայացրել:

Քնեսեթը նման որոշման է գնացել այն բանից յետոյ, երբ գործող վարչապետ, «Լիկուդ» կուսակցութեան առաջնորդ Բենիամին Նեթանեահուին եւ նրան գլխաւոր մրցակից, «Կախոլ-լաւան» (Սպիտակ եւ կապոյտ) դաշինքի առաջնորդ Բենի Հանցին չի յաջողւել կոալիցիոն նոր կառավարութիւն ձեւաւորել:

Որոշման օգտին քւէարկել են Քնեսեթի նիստին ներկայ բոլոր՝ 94 պատգամաւորները: Նոր ընտրութիւնները կանցկացւեն մարտի 2-ին:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Իսրայէլում տեղի են ունեցել պատմութեան մէջ առաջին կրկնակի խորհրդարանական ընտրութիւնները: Դրանց արդիւնքներով Բենի Հանցի «Կախոլ-լաւան» կդաշինքը ստացել է 33 մանդատ, իսկ Նեթանեահուի «Լիկուդ»-ը՝ 32 մանդատ։ Կուսակցութիւններից ոչ մեէկը չի կարողացել մեծամասնութիւն ձեւաւորել 120 պատգամաւոր ունեցող խորհրդարանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։