Հա

Քաղաքական

12/12/2019 - 11:50

«1915.gov.tr թուրքական պետական անգլալեզու կայքի ստեղծման գլխաւոր միտումը աշխարհին մոլորեցնելն է». թուրքագէտ

«Կայքի անունը պատահական չի ընտրւած՝ 1915, դրանով թուրքերը փորձելու են շփոթութեան մէջ գցել թեմային անծանօթ մարդկանց», Yerkir.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով օրերս ստեղծւած թուրքական՝ Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող 1915.gov.tr կայքին, ասաց թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը:

«alikonline.ir» - «Կայքի անունը պատահական չի ընտրւած՝ 1915, դրանով թուրքերը փորձելու են շփոթութեան մէջ գցել թեմային անծանօթ մարդկանց», Yerkir.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով օրերս ստեղծւած թուրքական՝ Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող 1915.gov.tr կայքին, ասաց թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը:

Թուրքագէտի կարծիքով՝ կայքի անգլալեզու լինելը նոյնպէս պատահական չէ, դրանով նրանք փորձում են ազդել արտաքին աշխարհի վրայ, որտեղ էլ տեղի են ունենում ցեղասպանութեան ճանաչման գործընթացի հիմնական զարգացումները.

«Կայքի ստեղծման գլխաւոր միտումը մէկն է, հակազդել աշխարհում Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած աշխատանքներին, եթէ մինչ այս չկար նման կայք, այսինքն՝ այն ժամանակ պետական, հասարակական տարբեր կառոյցների ու լրատւամիջոցների միջոցով էին այդ ամէնն անում, հիմա ստեղծւեց հարթակ, որտեղ ցեղասպանութիւնը ժխտող բոլոր փաստարկներն ու ելոյթները ներառելու է իր մէջ»,- բացատրում է մասնագէտը:

Yerkir.am-ի հարցին, թէ արդեօ՞ք Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն աշխարհում մեծ թափ է առել, որից էլ մտահոգւելով՝ Թուրքիան նման քայլի է գնացել, թուրքագէտը պատասխանեց.

«Եթէ ասենք՝ մեծ թափ է առել, մի փոքր տեղի չի լինի, բայց շատ է քննարկւում: Ցաւօք, ԱՄՆ-ում վերջերս, եւ եւրոպական մի քանի երկրներում, մի մասի դէպքում, ցեղասպանութեան ճանաչումը բխում է ոչ այնքան նրանց հայամետութիւնից, այլ՝ Թուրքիայի հետ յարաբերութիւնների վատթարացումից: Նրանցից ոմանք պարզ քաղաքական շահեր են առաջ տանում»:

Հարկ է նաեւ նշել, որ այս կայքի գործարկումը նաեւ ԱՄՆ-ում եւ աշխարհի բազմաթիւ երկրներում գործունէութիւն ծաւալող Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի ակտիւ գործունէութեան հետեւանք է: Այս տարւայ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, շնորհիւ Հայ Դատի ակտիւ աշխատանքների, ընդունել էր Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ: Ի հեճուկս Հայ Դատի նւիրեալների աշխատանքի՝ թուրքական այս կայքը հետապնդում է մոլորեցնող տեղեկատւութիւն 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ:

Յիշեցնենք՝ օերերս Թուրքիայի նախագահական տեղեկատւական վարչութիւնը ստեղծել է 1915.gov.tr անւամբ կայքը՝ հետեւեալ բաժիններով՝

«1915-ի իրադարձութիւններ»,

«Պաշտօնական հրամանագրեր»,

«Դատարանի վճիռներ»,

«Հայկական ահաբեկչութիւն»,

«Հարցուպատասխան»:

«Հայկական ահաբեկչութիւն» կոչւող բաժնում նկարագրւում է 1970-80 թթ. հայկական մի շարք վրիժառուական կազմակերպութիւնների՝ «Հայոց Ցեղասպանութեան արդարութեան մարտիկների» (ՀՑԱՄ-JCAG), Հայ Յեղափոխական բանակի (Armenian Revolutionary Army - ARA), «Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակի» (ASALA) գործողութիւնների հետեւանքով սպանւած կամ վիրաւորւած թուրք դիւանագէտների նկատմամբ կիրառւած պատժիչ գործողութիւնները:

 

Գէորգ Գիւլումեան

Յարակից լուրեր

  • Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան
    Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան

    Կոստանդնուպոլսոյ Հայոց Սահակ Երկրորդ Մաշալեան պատրիարքին գահակալութեան արարողութենէն չորս օր ետք՝ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Էրտողան Անգարայի նախագահական պալատին մէջ ընդունեց պատրիարքն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը, որոնց հետ մէկ ժամ տեւած դռնփակ տեսակցութեան մասին բաւական ժլատ տեղեկութիւններ փոխանցեց Պոլսահայ «Ժամանակ» պարբերականը։

  • Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս
    Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս

    Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկօ Մաասը հանդէս է եկել Իրանի վերաբերեալ յայտարարութեամբ: «ԱՄՆ-ն ու Եւրոպան տարբեր մօտեցումներ ունեն: Թէեւ ԱՄՆ-ը միակողմանիօրէն հրաժարւեց միջուկային համաձայնագրից եւ անցաւ առաւելագոյն ճնշումների, մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել բանակցութիւնների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ցանկանում են պահպանել համաձայնագիրը, որպէսզի կանխեն Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը:

  • Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին աւերւել է գանձագողերի կողմից
    Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին աւերւել է գանձագողերի կողմից

    Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնւող հայկական Սուրբ Աստւածածնի աւետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկւել եւ շարունակում է ենթարկւել գանձ որոնողների յարձակումներին:

  • Անդրադարձ. «Յաղթանակ»-ի մասին զաւեշտակա՞ն, թէ՞ անկեղծ յայտարարութիւն
    Անդրադարձ. «Յաղթանակ»-ի մասին զաւեշտակա՞ն, թէ՞ անկեղծ յայտարարութիւն

    Կիրակի, 19 յունուարին Գերմանիոյ մայրաքաղաքին մէջ տեղի ունեցաւ Լիպիոյ տագնապի քննարկման նուիրուած «Պերլինի խորհրդաժողով»-ը, որուն կը մասնակցէին 11 պետութիւններու, 3 միջազգային ու շրջանային կազմակերպութիւններու, ինչպէս նաեւ տագնապին առնչակից անմիջական կողմերու ղեկավարները: Մասնակից պետութիւններու շարքին էր Թուրքիան:

  • Յայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարեան հան» շէնքի ճակատագիրը
    Յայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարեան հան» շէնքի ճակատագիրը

    2019 թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնւող հայկական «Սանասարեան հան»-ի (Սանասարեան տան) սեփականութեան իրաւունքը պետութեանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շէնքն այսուհետեւ պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր վարչութեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։