Հա

Քաղաքական

12/12/2019 - 12:10

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնն Իրան կայցելի

Ատոմային Էնրգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին Իրան կայցելի:

«alikonline.ir» - Ատոմային Էնրգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին Իրան կայցելի. տեղեկացնում է ռուսական Sputnik-ը:

Գործակալութեանը տւած բացառիկ հարցազրոյցում, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հաստատել է, որ նախօրէին հանդիպել է իրանական պատւիրակութեան հետ, որի ընթացքում էլ քննարկւել է նրա հնարաւոր այցն Իրան:

«Բնական է, որ ինչ-որ պահի ես պէտք է այցելեմ Թեհրան եւ ծանօթանամ այնտեղի հնարաւորութիւններին: Մենք չենք որոշել այցի թւականը, բայց շուտով կը խօսենք դրա մասին»,- ասել է նա:

Անդրադառնալով կայացած հանդիպմանը, Գրոսին նշել է, որ այն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում. «Անցած շաբաթ, Վիեննայում կայացած հանդիպումն անցաւ դրական մթնոլորտում, քանի որ այն մեզ ընձեռեց միասին համագործակցելու առաջին հնարաւորութիւնը»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։