Թուրքիայի նախկին վարչապետ եւ Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուն դեկտեմբերի 13-ին ասուլիս է հրաւիրել, որի ժամանակ յայտարարել է նոր կուսակցութեան հիմնադրման մասին:
«alikonline.ir» - Թուրքիայի նախկին վարչապետ եւ Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուն դեկտեմբերի 13-ին ասուլիս է հրաւիրել, որի ժամանակ յայտարարել է նոր կուսակցութեան հիմնադրման մասին: Կուսակցութեան անունը «Ապագայ» է (թրք.Gelecek partisi):
Թուրքիայում իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից հեռացած Դաւութօղլուի կուսակցութիւնն ունի 154 հիմնադիր անդամից բաղկացած խորհուրդ. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է թուրքական T24.com.tr կայքը:
Հիմնադիր անդամներից է նաեւ հայ լրագրող Էթիէն Մահչուփեանը, ով 2014-2015 թթ. եղել է վարչապետ Դաւութօղլուի գլխաւոր խորհրդականը: