Հա

Քաղաքական

14/12/2019 - 10:20

«Պատմէք, ումի՞ց էք վախենում՝ հայ ժողովրդի՞ց, պատմէք, թէ ինչ էք կոնկրետ խօսում ԼՂ հարցով բանակցութիւններին 3-4-5 ժամ». Ստ. Տարասովը՝ Փաշինեանի թիմին

«168 ժամ»-ը գրում է. «Ռուսաստանը ԼՂ հակամարտութեան սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին այսօր ասաց ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացին:

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է. «Ռուսաստանը ԼՂ հակամարտութեան սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին այսօր ասաց ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացին:

Յիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը հարցազրոյց է տւել եւ հերթական անգամ մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացի մասին: Նա մասնաւորապէս ասել է, թէ իբր հայկական կողմը բանակցութիւններին ներկայացրել է «Լաւրովի պլանը», այսօր բանակցութիւններում քննարկւում են կոնկրետ կէտեր, բանակցութիւնների օրակարգում ղարաբաղեան խնդրի կարգաւորման փուլային տարբերակն է: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թէ վերջին բանակցութիւնները Բրատիսլաւայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», եւ, այդուամենայնիւ, Մամեդեարովի խօսքով՝ բանակցութիւնները պէտք է շարունակել: «Եթէ նոյնիսկ պատերազմ լինի, այն յաւերժ չի տեւելու, եւ պէտք է լինելու այսպէս թէ այնպէս շարունակել բանակցութիւնները»,- յայտարարել է նա: Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թէ ՀՀ արտգործնախարարի հետ բանակցութիւններում քննարկում են կոնկրետ եւ իրական կէտեր:

Տարասովը վստահեցնում է՝ «Լաւրովի պլան» երբեք չի եղել: «Ադրբեջանական կողմն անընդհատ «Լաւրովի պլան»-ից է խօսում, դա միջոցառումների մի համակարգ է, որը մշակւած է համանախագահների կողմից: Պարզապէս լինում են պահեր, երբ Ռուսաստանը սկսում է Մինսկի խմբի անունից ինչ-ինչ գործընթացներ առաջ մղել: Երբ Ադրբեջանը խօսում է Լավւրովի պլանից, դրանով ցանկանում է ասել, որ Ղարաբաղեան կարգաւորման ողջ նախաձեռնութիւնը Մոսկւայի ձեռքում է, որն իրականութեանը չի համապատասխանում:

Բրատիսլաւայի վերաբերեալ Լաւրովը Բաքւում արտայայտեց «3 +2» բանաձեւը՝ երկու նախարար եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախարարներ: Ինչպէս երեւում է՝ որոշակի տեքստ պէտք է քննարկւէր Բրատիսլաւայում, բայց հանդիպման արդիւնքներով մենք որեւէ նման բան չլսեցինք: Նրանք խօսեցին հումանիտար խնդիրներից, գերիներ, պատւիրակութիւնների փոխանակում, իհարկէ, դրանք կարեւոր են, բայց կարգաւորման բազային հարցեր չեն քննարկւել, իսկ առանց բազային հարցերի՝ կարգաւորում հնարաւոր չէ:

Լաւ, պատւիրակութիւններ գնացին-եկան, բայց եթէ կայ փախստականների հարց, կարգավիճակի եւ անվտանգութեան ապահովման հարցը, ապա դրանք հարցեր են, որոնք որոշւում են բազային սկզբունքների հիման վրայ: Դրանք չեն բարձրաձայնւում: Ցաւօք սրտի, կողմերը պայմանաւորւել են չբարձրաձայնել: Լաւ, երբ նախարարը Նալբանդեանն էր, դա հին գւարդիան էր, նրանք խաղում էին խաղեր, իսկ մենք սպասում էինք, որ Փաշինեանի թիմը՝ յեղափոխականներ, դեմոկրատներ, նրանք ասում են, որ յեղափոխութիւն են իրականացրել, կը պատմեն՝ ինչ է կատարւում: Պատմէք, ումի՞ց էք Դուք վախենում՝ հայ ժողովրդի՞ց, պատմէք, թէ ի՞նչ էք կոնկրետ խօսում 3-4-5 ժամ»,- ասաց Տարասովը:

Նա նշեց, որ ռուսական կողմը եւս ներքաշւում է այս ամէնի մէջ եւ օգտագործւում է տեղեկատւական պատերազմի մէջ: «Մինչ այս պահը հերքել է, որ կայ նման ծրագիր: Կան Մադրիդեան սկզբունքներ, կան աշխատանքային փաստաթղթեր, Մամեդեարովն ասում է, որ դրանք կան, իսկ հայկական կողմն ասում է՝ չկայ. հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ց էք Դուք խօսում: Ո՞ւմ են գցում մոլորութեան մէջ»,- նշեց ռուս վերլուծաբանը՝ նկատելով, որ այս հարցն աւտոբուսի վաճառք կամ կոմերցիոն գործարքի կնքում չէ: «Դուք ժողովուրդների ճակատագիր եք որոշում: Վաղ թէ ուշ դուք պէտք է բարձրաձայնէք, եթէ ինչ-որ բան քննարկում էք»,- ասաց Տարասովը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։