Հա

Քաղաքական

14/12/2019 - 10:40

Պոմպէոյի հակաիրանական հերթական յայտարարութիւնը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն կրկին հանդէս է եկել Իրանին ուղղւած անհիմն մեղադրանքով:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն կրկին հանդէս է եկել Իրանին ուղղւած անհիմն մեղադրանքով. տեղեկացնում է BBC-ն:

Ամերիկացի պաշտօնեան այս անգամ մեղադրել է Իրանին եւ նրա «դաշնակիցներին»` Բաղդադի օդանաւակայանի մօտ գտնւող ռազմական բազայի վրայ յարձակում գործելու համար:

«Մենք վճռականօրէն դատապարտում ենք Իրանի կատարածուներին: Բաղդադի օդանաւակայանի մօտակայքում գտնւող ռազմական բազայի վրայ նրանց յարձակման արդիւնքում այս շաբաթ վիրաւորւել է իրաքցի 5 զինւորական: Եթէ Իրանը կամ նրա դաշնակիցները վնասեն ԱՄՆ-ի կամ իրաքցիների անձնակազմին, ապա պատասխանը չի ուշանայ»,- ասել է Պոմպէոն:

Նշենք, որ աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Բաղդադի միջազգային օդանաւակայանի ուղղութեամբ երկու հրթիռ է արձակւել, ինչի հետեւանքով վեց զինւորականներ վնասւածքներ էին ստացել: Նշւում էր, որ յարձակման նպատակը կարող էր լինել այն հանգամանքը, որ ռազմական բազայում էին գտնւում ամերիկեան զինւած ուժեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։