Հա

Քաղաքական

16/12/2019 - 10:30

«ԱՄՆ-ի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կը կանխի Թուրքիայի կողմից քրդերի «կոտորածը»». ՍԴՈՒ հրամանատար

Ուրբաթ ուշ երեկոյեան Քրդստանի գլխաւորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) հրամանատար Մազլում Աբդը յայտարարել է, որ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու բանաձեւը թոյլ կը տայ կանխել Թուրքիայի կողմից Սիրիայի հիւսիսարեւելեան հատւածում քրդերի դէմ իրականացւելիք կոտորածները:

«alikonline.ir» - Ուրբաթ ուշ երեկոյեան Քրդստանի գլխաւորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) հրամանատար Մազլում Աբդը յայտարարել է, որ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու բանաձեւը թոյլ կը տայ կանխել Թուրքիայի կողմից Սիրիայի հիւսիսարեւելեան հատւածում քրդերի դէմ իրականացւելիք կոտորածները. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Rudaw.net-ը:

Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը պաշտօնապէս ճանաչել էր Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1917 թւականներին 1.5 միլիոն հայերի զանգւածային սպանութիւնը որպէս Ցեղասպանութիւն:

«Սա յստակ մեսիջ է այն մասին, որ 21-րդ դարում ցեղասպանական արշաւներ իրագործելն անհնար է: Այս որոշումը կը ստիպի Թուրքիային դադարեցնել ջարդեր իրագործել քուրդ ժողովրդի դէմ, ինչպէս նաեւ կը դադարեցնի նրա արշաւանքը դէպի Ռոջաւա՝ Սիրիական Քուրդիստան»,- գրել է Աբդին թւիթերեան իր էջում:

Թուրքիան 2019-ի մարտին մի շարք գրոհներ է իրականացրել Սիրիայի հիւսիսում հիմնականում քրդական տարածքների վրայ՝ ներխուժելով եւ գրաւելով Աֆրինը, այնուհետեւ՝ հոկտեմբերի 19-ին Սարի Քանին (Ռաս ալ-Աին) եւ Գիր Սփին (Թալ Աբեադ):

Քուրդ պաշտօնեաները եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները մեղադրում են թուրքական բանակին եւ նրա՝ սիրիացի վստահւած անձանց իրենց գործողութիւնների ընթացքում քրդերի դէմ ռազմական յանցագործութիւններ կատարելու մէջ:

Հոկտեմբերի 9-ին մեկնարկած Թուրքիայի «Խաղաղութեան ակունք»-ը նպատակ ունէր «անվտանգ գօտի» հիմնել Թուրքիա-Սիրիա սահմանին՝ դուրս մղելով ՍԴՀ ուժերը: Թուրքական կառավարութիւնը ծրագրում է օգտագործել անվտանգ գօտին միլիոնաւոր սիրիացի փախստականների տեղահանելու նպատակով, որոնք վերջին 8 տարւայ ընթացքում փախել են Թուրքիա՝ սահմանի սիրիական կողմից:

Այնուամենայնիւ, Human Rights Watch մոնիտորինգի, հետազօտման եւ փաստաթղթաւորման ոչ կառավարական կազմակերպութիւնը դեռեւս նոյեմբերի վերջին իր հրապարակած զեկոյցում նշել է, որ այն «անվտանգ գօտի»-ն, որը ցանկանում է ստեղծել Թուրքիան, իրականում անվտանգ չէ:

«Ի հակադրումն Թուրքիայի այն յայտարարութեանը՝ իրենց գործողութիւնները անվտանգ գօտի ստեղծելու միտում ունեն, այն խմբերը, որոնք նրանք օգտագործում են տարածքը ղեկավարելու համար, իրենք են բռնութիւն գործադրում քաղաքացիական անձանց դէմ եւ խտրականութիւն են անում էթնիկական հիմքերով»,- ասել է Human Rights Watch-ի Մերձաւոր Արեւելքի գրասենեակի տնօրէն Սառա Լիա Վիթսոնը:

Միեւնոյն ժամանակ նա ներխուժող ուժերին մեղադրել է «անհատներին մահապատժի ենթարկելու, գոյքը կոտորելու եւ տեղահանւածների տուն վերադառնալն արգելափակելու մէջ»:

Ներխուժող ուժերի կողմից զանգւածային սպանութիւնների մասին տեղեկութիւններ չեն հաղորդւել, բայց բազմաթիւ մարդիկ դաժանօրէն մահապատժի են ենթարկւել թուրքամէտ զինեալների կողմից, այդ թւում նաեւ՝ նշանաւոր քուրդ քաղաքական գործիչ Հեւրին Խալաֆը:

Թուրքիան բազմիցս ասել է, որ իրենք չեն թիրախաւորել խաղաղ բնակիչներին Սիրիայում իրենց գործողութիւններում՝ պնդելով, որ քաղաքացիական անձանց փրկելու իրենց նախազգուշական միջոցները պատճառ են դարձել, որ նրանց գործողութիւնները աւելի երկար տեւեն:

Թուրքիան դատապարտում է Հայոց Ցեղասպանութեան ցանկացած ճանաչում, եւ երկրի պաշտօնական ներկայացուցիչների մեծ մասը վերջին երկու օրւայ ընթացքում յայտարարութւններ է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ բանաձեւը:

Թուրքիայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցութիւնները, բացառութեամբ քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան, ուրբաթ օրը դատապարտել են բանաձեւը՝ պնդելով, որ այն «աղաւաղում է պատմական փաստերը եւ արհամարհում է միջազգային իրաւունքի հիմնարար նորմերը»:

Քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնն, այնուամենայնիւ, իր յայտարարութիւնում նշել է, որ իրենք ոչ սատարում են ԱՄՆ Սենատի բանաձեւը, ոչ էլ Թուրքիայի օրէնսդիր մարմնի դատապարտումը՝ բացատրելով, որ «այն, ինչ մենք պէտք է անենք նման մանեւրերի իրականացումը կանխելու համար, համապատասխան պայմաններ ստեղծելն է: Դա հնարաւոր է եւ անհրաժեշտ»:

ՍԴՈՒ պաշտօնեաների խօսքով՝ «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան արդիւնքում տեղահանւել է մօտ 400 հազար մարդ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։