Հա

Քաղաքական

16/12/2019 - 13:00

«Ռուսաստանը տեխնիկական խնդրի պատճառով է դադարեցրել համագործակցութիւնը Ֆորդոյում». ԱԳՆ մամլոյ խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է արտաքին քաղաքականութեանը վերաբերող ամենատարբեր թեմաներին:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է արտաքին քաղաքականութեանը վերաբերող ամենատարբեր թեմաներին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Խօսելով Հանրապետութեան նախագահի Ճապոնիա նախատեսւող այցի մասին, Մուսաւին յիշեցրել է, որ Իրանը եւ Ճապոնիան հին եւ աւանդական գործընկերներ ու բարեկամներ են. «Ճապոնիան կարեւոր երկիր է Արեւելեան Ասիայում, իսկ Իրանը՝ Արեւմտեան Ասիայում, որոնք միմեանց հետ ունեն հին, աւանդական եւ բարեկամական յարաբերութիւններ: Ճապոնիայի վարչապետ, պրն. Աբէն Թեհրան էր այցելել, եւ, բնական է, որ պրն. Ռոհանին էլ Ճապոնիա կայցելի: Երկկողմ նպատակներից բացի, երկու երկրներն ունեն տեսակէտներ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագոյն զարգացումների, այդ թւում՝ Միջուկային գործարքի վերաբերեալ, որոնք կը քննարկւեն այցի ժամանակ»:

Պատասխանելով յարաբերութիւնների կարգաւորման նպատակով, իրանական եւ սաուդակն պատւիրակութիւնների այցի մասին հարցին, ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է, որ նման բան գոյութիւն չունի, եւ պաշտօնական բանակցութիւնները վերաբերւել են միայն հաջի թեմային:

«Տարբեր երկրներ փորձում են, որպէսզի լարւածութեան թօթափման նպատակով Իրանի եւ Սաուդական Արաբիայի միջեւ երկխօսութիւն տեղի ունենայ, ինչը կարծում ենք, որ բարի կամքի դրսեւորում է: Իրանը ողջունում է այդ ջանքերը, բայց մենք երբեմն սաուդացի պաշտօնեաների երկակի յայտարարութիւնների ականատեսն ենք, որոնք հակասում են Իրանի կիրառած գործընթացի ոգուն, եւ այլ երկրների ջանքերին»,- ասել է նա:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Ֆորդօ միջուկային կենտրոնում, Իրանի հետ Ռուսաստանի համագործակցութեան դադարեցմանը՝ նշելով, որ դա տեխնիկական բնոյթի է: «Մենք չենք ենթադրում, որ Ռուսաստանը հրաժարւել է Իրանի հետ համագործակցութիւնից: Դա բխում է տեխնիկական խնդիրներից, եւ իրանցի եւ ռուս մասնագէտներն ուսումնասիրում են խնդիրը»,- ասել է նա՝ բացառելով այն վարկածը, թէ դա պայմանաւորւած է ԱՄՆ սահմանած պատժամիջոցներով:

Անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կալանաւորների փոխանակմանը, Մուսաւին նշել է, որ մարդասիրական սկզբունքներից ելնելով, Իրանը պատրաստ է նման գործողութեան համար՝ շեշտելով, որ գնդակը գտնւում է ԱՄՆ-ի դաշտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։