Հա

Քաղաքական

17/12/2019 - 12:00

«Դոհան եւ Քուվէյթը պաշտպանում են Իրանի հետ անմիջական երկխօսութիւնը». Քաթարի ԱԳՆ

Քաթարի փոխվարչապետ, ԱԳ նախարար Շէյխ Մոհամմեդ բին Աբդօլռահման ալ Թանին անհրաժեշտ է համարել Իրանի եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի միջեւ անմիջական երկխօսութիւնը:

«alikonline.ir» - Քաթարի փոխվարչապետ, ԱԳ նախարար Շէյխ Մոհամմեդ բին Աբդօլռահման ալ Թանին անհրաժեշտ է համարել Իրանի եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի միջեւ անմիջական երկխօսութիւնը: Այս մասին նա յայտարարել է Al Jazeera հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ժամանակ:

«Մենք պատրաստ ենք միջնորդական առաքելութիւն իրականացնել Իրանի եւ նրա արաբ հարեւանների միջեւ, թէեւ Քաթարի նկատմամբ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի անդամ որոշ երկրների կողմից պարտադրւած թշնամանքը կանխել է Դոհային հանդէս գալ որպէս միջնորդ»,- ասել է Քաթարի ԱԳՆ ղեկավարը:

Նա կարեւորել է Իրանի Իսլամական Հանրապետութեանը, Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի անդամ երկրների կողմից որպէս տարածաշրջանում հարեւան երկիր ընդունելու եւ ընկալելու հանգամանքը՝ նշելով, որ յիշեալ երկրները լարւածութեան փոխարէն, պէտք է ներգարււեն Իրանի հետ անմիջական երկխօսութեան մէջ:

Շէյխ Մոհամմեդ բին Աբդօլռահման ալ Թանին շեշտել է, որ պաշտօնական Դոհան եւ Քուվէյթը պաշտպանում են Իրանի հետ անմիջական երկխօսութեան գաղափարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։