Հա

Քաղաքական

17/12/2019 - 12:30

Էրդողանի սպառնալիքների ֆոնին մի քանի ամերիկեան ռազմական ինքնաթիռ լքել է թուրքական աւիաբազան

Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղ պահւում է ամերիկեան միջուկային զէնքը, վերջին երկու օրւայ ընթացքում լքել է ամենաքիչը 5 ինքնաթիռ:

«alikonline.ir» - Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղ պահւում է ամերիկեան միջուկային զէնքը, վերջին երկու օրւայ ընթացքում լքել է ամենաքիչը 5 ինքնաթիռ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է ռուսական Interfax-ը:

Ըստ տեղեկութիւնների՝ ինքնաթիռները լքել են աւիաբազան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Ինջիրլիք» եւ «Քուրեջիք» ամերիկեան ռազմաբազաները փակելու մասին հնչեցրած ապառնալիքների ֆոնին:

Մասնաւորապէս, ըստ արեւմտեան աւիացիոն ռեսուրսների, «Ինջիրլիք» ռազմաբազան լքել է երեք C-17A Globemaster ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, մէկ C-5M Galaxy բարձր բեռնատարողութեամբ ռազմատրանսպորտային ինքնաթիռ եւ 1 C-40B ռազմական հրամանատարութեան տրանսպորտային ինքնաթիռ:

Ինչպէս աւելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր, որ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, չի բացառւում, որ Թուրքիան կը փակի իր տարածքում գտնւող ԱՄՆ-ի ռազմաբազաները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։