Հա

Քաղաքական

18/12/2019 - 14:30

Թուրքիան գործարկել է հակահայկական երկրորդ ստայօդ 7 լեզւով կայքը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի եւ պետական ու մասնաւոր այլ կազմակերպութիւնների ֆինանսաւորմամբ եւ աջակցութեամբ գործարկւել է հակահայկական երկրորդ կայքը: Tarihi Gerçekler - The Real History կայքն ունի թուրքերէն, անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն, արաբերէն, պարսկերէն, գերմաներէն բաժիններ:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահի աշխատակազմի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի եւ պետական ու մասնաւոր այլ կազմակերպութիւնների ֆինանսաւորմամբ եւ աջակցութեամբ գործարկւել է հակահայկական երկրորդ կայքը: Tarihi Gerçekler - The Real History կայքն ունի թուրքերէն, անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն, արաբերէն, պարսկերէն, գերմաներէն բաժիններ:

Կայքը ստեղծւել է այսպէս կոչւած «Ցեղասպանութեան անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան» (Asılsız Soykırım İddialarıyla Mücadele Derneği - ASİMED. պետք չէ շփոթել մէկ այլ հակահայկական կեղծ կազմակերպութեան՝ «Հայկական անհիմն պնդումների դէմ միջազգային պայքարի միութեան՝ ASİMDER-ի հետ) նախաձեռնութեամբ:

ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Աւստրիայում, Հոլլանդիայում եւ Բելգիայում գործունէութիւն ծաւալով թուրքական լոբբիստական կազմակերպութիւնների հետ համագործակցող միութիւնը նպատակ ունի հզօրացնել թուրքական լոբբին:

Կայքում կան ստայօդ հակահայկական, թշնամութիւն սերմանող նիւթեր, տեղեկութիւններ:

Yerkir.am-ն աւելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբեր ամսւայ սկզբին գործարկւել էր եւս մէկ հակահայկական անգլալեզու կայք, որտեղ դարձեալ փորձ էր արւում խեղաթիւրել պատմութիւնն ու մոլորեցնել միջազգային հանրութիւնը:

ASİMED-ի նախագահ Սաւաշ Էղիլմեզը նշում է, որ չնայած կայքը նոր է գործարկւել, բայց այն արդէն ունի 30 հազար այցելու, որոնցից 70 տոկոսն արտերկրից են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։