Հա

Քաղաքական

19/12/2019 - 08:20

Fiat Chrysler-ը եւ Peugeot-ն միաձուլման պայմանագիր են կնքել՝ ստեղծելով աշխարհի 3-րդ խոշորագոյն աւտոարտադրող ընկերութիւնը

Ֆրանսիական Peugeot ընկերութեան սեփականատէր PSA Group-ը եւ Fiat Chrysler մեքենաշինական ընկերութիւնը միաձուլման համաձայնագիր են ստորագրել, որի արժէքը կազմում է 50 մլրդ. դոլար:

«alikonline.ir» - Ֆրանսիական Peugeot ընկերութեան սեփականատէր PSA Group-ը եւ Fiat Chrysler մեքենաշինական ընկերութիւնը միաձուլման համաձայնագիր են ստորագրել, որի արժէքը կազմում է 50 մլրդ. դոլար:

Ըստ Tert.am-ի՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ նշելով, որ գործարքի կնքմամբ՝ կը ստեղծւի աշխարհի երրորդ խոշորագոյն մեքենաշինական ընկերութիւնը:

Ընկերութիւնների համատեղ յայտարարութեան մէջ ասւում է, որ նախատեսւում է 50-50 միաձուլումն աւարտին հասցնել 12-15 ամսւայ ընթացքում՝ ստանալով բաժնետէրերի եւ կարգաւորող մարմինների համաձայնութիւնը:

Գործարքը, որի մասին առաջին անգամ հաղորդւել էր հոկտեմբերին, կը նպաստի էլեկտրական եւ աւտոնոմ ռեժիմով աշխատող տրանսպորտային միջոցների մշակման հսկայական ծախսերը բաշխելուն եւ կօգնի միջին աւտոարտադրողին մրցակցել առաւել հզօր մրցակիցների հետ:

Միաձուլւած ընկերութիւնը կունենայ 410 հազար աշխատակից եւ տարեկան 190 մլրդ. դոլար եկամուտ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։