Հա

Քաղաքական

22/12/2019 - 10:10

«Էրդողանի նպատակը 2023 թ. երկրի ղեկավարի պաշտօնին լինելն է. նպատակի համար նա կարող է անգամ Դաւութօղլուին ձերբակալել՝ դա ներկայացնելով որպէս երկրի անվտանգութեանը միտւած քայլ». թուրքագէտ

Թուրքիայի նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն արդէն յայտարարել է նոր կուսակցութիւն հիմնելու մասին, ներկայացրել է դրա նոր անդամներին։ Կուսակցութեան անւանումն էլ՝ «Ապագայ», խորհրդանշական է․ Դաւութօղլուն առաջիկայում Թուրքիայի կառավարման ղեկը ստանձնելու յայտ է ներկայացնելու։

«alikonline.ir» - Թուրքիայի նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն արդէն յայտարարել է նոր կուսակցութիւն հիմնելու մասին, ներկայացրել է դրա նոր անդամներին։ Կուսակցութեան անւանումն էլ՝ «Ապագայ», խորհրդանշական է․ Դաւութօղլուն առաջիկայում Թուրքիայի կառավարման ղեկը ստանձնելու յայտ է ներկայացնելու։

Tert.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով Թուրքիայում տիրող ներքաղաքական խմորումներին, ասաց թուրքագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը։

«Թուրքիայում երկար տարիներ իշխում է իսլամամէտ գաղափարախօսութիւնը, որը ծնունդ է տւել մի շարք կուսակցութիւնների, որոնցից մէկն էլ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնն է։ Այն 2001 թ․ պառակտւել է մէկ այլ կուսակցութիւնից։ Իմ կարծիքով՝ հիմա մենք հերթական անգամ տեսնում ենք այդ նոյն գործընթացը, այսինքն՝ եւս մէկ պառակտում, սակայն այս անգամ հէնց ԱԶԿ-ից ծնունդ է առնում եւս մի կուսակցութիւն, որի անդամները նախկինում եղել են ԱԶԿ-ի անդամներ»,- նշեց թուրքագէտը։

Հարցին՝ արդեօք վերջին շրջանում ԱԶԿ-ն լքած 120 հազար հոգին իսլամամէտ շրջանակների ներկայացուցիչներ են, Մելքոնեանը պատասխանեց՝ ենթադրւում է՝ այդպէս է։

Ռուբէն Մելքոնեանը նշեց, որ Էրդողանի ամենամեծ ցանկութիւնն է՝ հանրապետական Թուրքիայի 100-ամեակը՝ 2023 թ․, դիմաւորել նախագահի պաշտօնում․ «Ես կարծում եմ, որ նա ամէն ինչ կանի, ամէն քայլի կը գնայ այդ նպատակին հասնելու համար»։ 

Մելքոնեանը նաեւ ընդգծեց, որ Թուրքիայի ներկայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնքան անկանխատեսելի է, որ չի կարելի բացառել, որ առաջիկայում հնարաւոր է ձերբակալի Ահմեդ Դաւութօղլուին՝ դա ներկայացնելով որպէս երկրի անվտանգութեանը միտւած քայլ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։