Հա

Քաղաքական

22/12/2019 - 10:50

Թրամփը պաշտօնապէս յայտարարել է ԱՄՆ տիեզերական ուժերի հիմնադրման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի ԶՈՒ-ի նոր ստորաբաժանման՝ տիեզերական ուժերի բիւջէն:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի ԶՈՒ-ի նոր ստորաբաժանման՝ տիեզերական ուժերի բիւջէն. հաղորդում է BBC-ն:

Այսպիսով նա պաշտօնապէս յայտարարել է ԱՄՆ տիեզերական ուժերի հիմնադրման մասին:

«Տիեզերքը ռազմական դիմակայութեան նորագոյն դաշտն է: Ուստի ԱՄՆ-ը մտադիր է պահպանել իր ռազմական գերիշխանութիւնն այս ոլորտում»,- դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնի մօտ գտնւող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաներից մէկում յայտարարել է Թրամփը՝ յաւելելով. «Հաշւի առնելով մեր ազգային անվտանգութեան առջեւ ծառացած հսկայական սպառնալիքները, մեզ համար հրամայական է տիեզերքում պահպանել ռազմական գերակայութիւնը: Մենք բոլորից առաջ ենք անցել, բայց ոչ անհրաժեշտ չափով, չնայած որ մենք շուտով կաւելացնենք առաւելութիւնը»:

Ըստ նրա՝ ԱՄՆ տիեզերական ուժերի առաքելութիւնն ԱՄՆ-ին ուղղւած սպառնալիքների չէզոքացումն ու տիեզերքի ռազմավարական նշանակութեան կէտերում ԱՄՆ վերահսկողութեան ամրագրումն է:

ԱՄՆ տիեզերական ուժերը լինելու են այդ երկրի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներից մէկը:

Յիշեցնենք, որ վերջին 70 տարւայ ընթացքում սա առաջին անգամն է, որ Պենտագոնը ռազմական նոր ուժ է հիմնադրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։