Հա

Քաղաքական

22/12/2019 - 11:10

Պետրոսեան. «Թուրքոմանական խմբաւորումները Սիրիայում կը տեղափոխւեն այլ հատւածներ»

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներին եւ դրանցով պայմանաւորւած աշխարհաքաղաքական իրողութիւններին: Նա, մասնաւորապէս, խօսել է Իդլիբ քաղաքի շուրջ ստեղծւած իրավիճակի շուրջ:

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներին եւ դրանցով պայմանաւորւած աշխարհաքաղաքական իրողութիւններին: Նա, մասնաւորապէս, խօսել է Իդլիբ քաղաքի շուրջ ստեղծւած իրավիճակի շուրջ:

Ռազմական գործողութիւններն արդէն իրականացւում են պարբերաբար, ինչը թոյլ է տալիս եզրակացնել, որ առկայ է որոշակի պլան յատկապէս Սիրիայի կառավարական ուժերի մօտ, որը վերաբերում է նշւած շրջանի վերջնական ազատագրմանը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

«Առաջին քայլերը կրելու են ուժային բնոյթ, սիրիական բանակը հակամարտութեան ողջ ընթացքում գործել է այս տրամաբանութեամբ: Ակտիւ գործողութիւններին յաջորդել են կամ ուղիղ, կամ միջնորդաւորւած բանակցութիւնները: Հաշւի առնելով այն հանգամանքը, թէ ինչպիսի ահաբեկչական խմբաւորումներ կան Իդլիբում, որոնցից մէկն էլ «Ալ-Ղայիդա»-ի սիրիական մասնաճիւղն է, ապա կարելի է եզրակացնել, որ բանակցութիւնները տեղի կունենան միայն վերջին հնարաւոր փուլում»,- նշեց արաբագէտը:

Պետրոսեանի դիտարկմամբ՝ ծայրայեղականներն ունեն յստակ գաղափարական ուղղւածութիւն եւ նպատակներ, հետեւաբար, շուտ չեն յանձնւի: Սիրիայի ծայրամասերում որոշ խմբաւորումներ դեռ ունեն Թուրքիայի հովանաւորչութիւնը, ու քանի որ Թուրքիան նման խմբաւորումների կարիք ունի նաեւ Եփրատի ձախակողմեան հատւածում, ապա հաւանականութիւնը մեծ է, որ այդ ուղղութեամբ որոշակի տեղաշարժեր կը լինեն:

«Եթէ սկսւի աւելի ակտիւ գործողութիւնների շրջափուլ, Թուրքիան կը միջնորդի, որպէսզի Սիրիայի հակակառավարական, թուրքոմանական խմբաւորումները, որոնց հետ Անկարան ունի անմիջական շփում եւ ազդում է նրանց վրայ, տեղափոխւեն այլ հատւածներ»,- ասաց արաբագէտը:

Ըստ Պետրոսեանի՝ նրանք, ովքեր չեն ենթարկւի այս տարբերակին, պարզապէս կոչնչացւեն, որովհետեւ չկայ մի պետութիւն, որը կը հանդուրժի անհնազանդներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։