Հա

Քաղաքական

23/12/2019 - 12:00

ԴԱԷՇ-ն Իրաքում նոր ուժեր է հաւաքագրում

Իրաքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարտութիւնից երկու տարի անց, աճում են տւեալներն այն մասին, որ խմբաւորումը թարմացնում է իր ուժերը:

«alikonline.ir» - Իրաքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարտութիւնից երկու տարի անց, աճում են տւեալներն այն մասին, որ խմբաւորումը թարմացնում է իր ուժերը. հաղորդում է BBC-ն:

Իրաքի քրդական ինքնավարութեան եւ արեւմտեան երկրների յատուկ ծառայութիւնների տւեալներով ԴԱԷՇ-ն Իրաքում նոր ուժեր է հաւաքագրում եւ աւելացրել է իր ակտիւութիւնը:

Իրաքեան քուրդստանի հակաահաբեկչական ծառայութեան բարձրաստիճան պաշտօնեաներից Լահոր Թալբանին BBC-ի հետ զրոյցում նշել է, որ այժմ ԴԱԷՇ-ն աւելի հմուտ եւ վտանգաւոր է, քան «Ալ Ղայիդա»-ն:

«Նրանք ունեն աւելի լաւ մարտավարութիւն եւ տեխնիկայ, եւ շատ աւելի շատ գումար: Նրանք կարող են գնել տրանսպորտային միջոցներ, զէնքեր, սննդամթերք եւ այլ սարքաւորումներ: Մրատավարկան առումով աւելի հմուտ են, եւ նրանց յայտանաբերելն աւելի դժւար է դարձել: Նրանք նման են խթանիչներ օգտագործած «Ալ Ղայիդա»-ին»,- ասել է քուրդ պաշտօնեան՝ յաւելելով, որ խմբաւորումը գտնւում է վերկանգնման եւ վերակազմաւորման փուլում:

Ըստ նրա՝ ԴԱԷՇ-ն ամբողջովին նոր մարտավարութիւն է կիրառել եւ այլեւս չի փորձում վերահսկողութիւն սահմանել Իրաքի տարբեր հատւածների վրայ, այլ, «Ալ Ղայիդա»-ի պէս վերածւում է ընդյատակեայ կազմակերպութեան:

Լահոր Թալբանին նշել է, որ խմբաւորման բեկորները պատսպարւել են Իրաքի հիւսիսային շրջանի լեռներում, որպէսզի հեռու մնան իրաքեան բանակի ԶՈՒ-ի հնարաւոր հարւածներից:

«Ներկայ դրութեամբ այս շրջանները ԴԱԷՇ-ի գործողութեան կենտրոնն են համարւում: Բարձր լեռնաշղթաներ, որոնց վերահսկողութիւնը դժւար է իրաքեան բանակի համար: Շրջանում կան բազմաթիւ քարանձաւներ եւ թաքստոցներ»,- ասել է նա՝ յաւելելով, որ ԴԱԷՇ-ը փորձում է լաւագոյնս օգտւել մայրաքաղաք Բաղդադի անկարգութիւններից, եւ Իրաքի սուննի փոքրամասնութեան մօտ առկայ դժգոհութիւնից. «Քաղաքական անկայունութիւնը դրախտային պայմաններ է ստեղծում ԴԱԷՇ-ի համար»,- եզրափակել է քուրդ պաշտօնեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։