Հա

Քաղաքական

23/12/2019 - 12:10

Էրդողանը յայտնել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ պայքարում նոր խմբի ձեւաւորման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գտնւելու ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրք նախագահը նաեւ անդրադարձել է օրեր առաջ ԱՄՆ Սենատում ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձին:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գտնւելու ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրք նախագահը նաեւ անդրադարձել է օրեր առաջ ԱՄՆ Սենատում ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձին:

Պատասխանելով լրագրողներից մէկի՝ «Թուրքիան ցանկանում է այս թեման դուրս հանել քաղաքական դաշտից. ասել էք՝ «բացում ենք արխիւները». այս ուղղութեամբ Թուրքիան նոր քայլ անելու է» հարցին, Էրդողանը նշեց, որ հակառակ կողմից (Հայաստանից-ԽՄԲ.) լուրջ եւ համապատասխան պատասխան չի եղել: «Որոշ ժամանակ ընթացան այս գործերը եւ ոչ-ոք չբացեց արխիւները: Չեն բացում այն, ինչ չի եղել: Նրանք Հարւարդում աննշան, խորհրդանշական արխիւներ ունեն, Ֆրանսիայում էլ աննշան արխիւներ կան: Նոյնիսկ Հայաստանում նմանատիպ արխիւներ չկան: Այս պահին մեր Զինւած ուժերում մօտ 1 մլն. փաստաթղթային արխիւներ կան: Բոլոր ակադեմիկոսների եւ այլոց բազմիցս ասել ենք՝ «խնդրեմ, եկէ՛ք, հետազօտէ՛ք, աշխատէ՛ք»: Սակայն նրանք տեսնում են, որ դա իրենց օգտին չի լինելու»,- ըստ Yerkir.am-ի՝ Էրդողանի խօսքերն է մէջբերել է թուքական Anadolu գործակալութիւնը:

Էրդողանը նաեւ յայտարարել է, որ այժմ նոր խումբ է ձեւաւորւում՝ հետագայ աշխատանքների համար, որին կարող ենք ներգրաււել նաեւ միջազգային հանրութեան ներկայացուցիչները. «Թուրքական պատմագիտական ընկերութիւնն այս ուղղութեամբ առաւել ակտիւ է աշխատելու: Ցանկանում ենք՝ ակադեմիական աշխատանքները խրախուսելու համար, այս գործն աւելի ամրապնդենք մեր դիրքերը»,- յայտարարել է Էրդողանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։