Հա

Քաղաքական

24/12/2019 - 12:50

«Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը անցնում են դաշինքի նոր փուլի». Մամեդեարով

Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցաւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը:

«alikonline.ir» - Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցաւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է «Ալիք մեդիա»-ն:

Նախարարները քննարկել են ռազմավարական համագործակցութեան եւ համատեղ տնտեսական ծրագրերը, որոնք երկրները միասին են իրականացնում:

Նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրւել է 2020-2022 թւականների համագործակցութեան նոր գործողութիւնների ծրագիր: Փաստաթուղթը բոլոր ոլորտներում երեք երկրի ընդհանուր շահերի կոնկրետ քայլերն ու պլանները, ինչպէս նաեւ եռակողմ համագործակցութեան մեխանիզմներն է սահմանում:

Հիւրերը Վրաստանին յայնել են իրենց աջակցութիւնը երկրի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան վերաբերեալ:

«Մեր համագործակցութիւնը ոչ միայն ռազմավարական նշանակութիւն ունի, այլ մեր պետութիւնները անցնում են դաշինքի նոր փուլի: Մենք ունենք ընդհանուր տեսլական տնտեսութեան եւ քաղաքականութեան ոլորտներում»,- յայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։