Հա

Քաղաքական

24/12/2019 - 13:50

Ադրբեջանը յայտնւել է բաւական տհաճ իրավիճակում

Պառլամենտական ընտրութիւնների նախընտրական շրջանում գտնւող Ադրբեջանը յայտնւել է բաւական տհաճ իրավիճակում։ Կրկին սկսել են ակտիւանալ ադրբեջանա-իսրայէլական գաղտնի գործարքի մասին խօսակցութիւնները, որոնք հակաիրանական բնոյթ ունեն, ինչպէս գրւում է միջազգային մամուլում։

«alikonline.ir» - Պառլամենտական ընտրութիւնների նախընտրական շրջանում գտնւող Ադրբեջանը յայտնւել է բաւական տհաճ իրավիճակում։ Կրկին սկսել են ակտիւանալ ադրբեջանա-իսրայէլական գաղտնի գործարքի մասին խօսակցութիւնները, որոնք հակաիրանական բնոյթ ունեն, ինչպէս գրւում է միջազգային մամուլում։

Յիշեցնենք, այս տարւայ սեպտեմբերին ամերիկեան The New York Times պարբերականը գրել էր այն մասին, որ Ադրբեջանն իբրեւ թէ թոյլատրել է, որպէսզի Իսրայէլից իր տարածք բերւած եւ տեղակայւած անօդաչու թռչող սարքերի միջոցով հարւած հասցւի Իրանի տարածքին։

Դեռ աշնանը Բաքուն բաւականին «քրտնեց» հերքելու համար այդ լուերը ապացուցելու համար որ նման բան չկայ։ Եւ ահա այժմ արդէն իսրայէլական Israel24.info-ն է կրկին գրել նոյնի մասին աւելի թարմացւած տարբերակով։ Ըստ այս հրապարակման, իսրայէլա-իրանական հակամարտութիւնը թեւակոխել է մի այնպիսի փուլ, որ Թէլ-Աւիւը նոյնիսկ Իրանի հարեւաններից Բաքւին է փորձել ներգրաւել այդ հակամարտութեանը։ Աւելին, Ադրբեջանի տարածքից օդ բարձրացած իսրայէլական անօդաչուներով, ըստ արդէն իրաքեան մամուլի հրապարակումների, հարւածւել են Իրաքի տարածքում գտնւող իրանական օբիեկտները։

Այս հրապարակումից յետոյ Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս է եկել բաւական կոշտ հերքմամբ, նման հրապարակումները որակելով սադրանք։ Սակայն, այն, որ իսրայէլական եւ ադրբեջանական կողմերի միջեւ կայ սերտ ռազմատեխնիկական համագործակցութիւն, որը երբեմն հատում է նաեւ թոյլատրելի միջազգային նորմերը, նոյնիսկ հայկական կողմն է զգացել։

Յիշենք ոչ վաղ անցեալում յայտնի սկանդալը կրկին դրոնների հետ կապւած, որոնք գործադրւել էին Ղարաբացեան ճակատում եւ պարզւել էր, որ փորձարկւել էին կենդանի թիրախների, ասել է, թէ՝ հայկական կողմի վրայ։ Յիշենք, որ նոյնիսկ իսրայէլական պաշտօնական մարմինները չկարողացան շրջանցել այս փաստն ու դրոններ արտադրող ընկերութեան հանդէպ բաւական կոշտ որոշումներ ընդունեցին։ Ուստի որքան էլ Բաքուն հերքի, այնուհանդերձ, յատկապէս երբ Իրաքի մամուլն էլ իր հերթին է խօսում նոյն խնդրի մասին, այնուհանդերձ կը մնան կասկածնէր, որ գուցէ նման գործարք կայ կամ եղել է Բաքւի եւ Թէլ-Աւիւի միջեւ։ Չէ որ Ադրբեջանը, թէեւ այդ մասին չի խօսում, սակայն Արեւելեան Ատրպատականի հանդէպ, որը ներկայացնում է որպէս Ազերբայջան, որոշակի հաւակնութիւններ ցուցաբերում է։

Իրանական կրօնապետական ռեժիմի կոշտ արձագանքից եւ ադրբեջանցի ժողովրդի վրայ իրանցի հոգեւորականութեան ունեցած ազդեցութեամբ պայմանաւորւած է, որ Բաքուն այս մասին լռում է վախենալով ներքին ցնցումների գնալուց, ու հասկանալով, որ Թեհրանի հետ խաղալը լաւ հետեւանք չի ունենայ իր համար։ Եւ բացի այդ էլ, դժւար է պատկերացնել, թէ ինչ շահ պէտք է ունենար ամերիկեան հեղինակաւոր պարբերականը նման «արտահոսքն» անելու համար։

Ու հիմա բաւական տհաճ իրավիճակ է Բաքւի համար կրկին ստեղծւել, յատկապէս հիմա, երբ ներքին խժդժութիւնները յաղթահարած Թեհրանը ամրացնում է իր դիրքերը։

 

«Politik.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։