Հա

Քաղաքական

25/12/2019 - 12:10

«Դամասկոսը չի ցանկանում Անկարայի հետ բանակցութիւններ վարել». Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի տարածքի բռնազւթման պայմաններում, Դամասկոսը չի ցանկանում Անկարայի հետ բանակցութիւններ վարել: Այս մասին RT Arabic հեռուստաալիքի հետ զրոյցում ասել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, որը պաշտօնական այցով գտնւում է Մոսկւայում:

«alikonline.ir» - Սիրիայի տարածքի բռնազւթման պայմաններում, Դամասկոսը չի ցանկանում Անկարայի հետ բանակցութիւններ վարել: Այս մասին RT Arabic հեռուստաալիքի հետ զրոյցում ասել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, որը պաշտօնական այցով գտնւում է Մոսկւայում:

«Պէտք է հաշւի առնենք այս հանդիպման օգուտը, արդեօ՞ք դա կը յանգեցնի Սիրիայի գրաւեալ տարածքների ազատագրմանը, Եթէ ոչ, ապա մենք ցանկութիւն չունենք այդ հանդիպումն անցկացնել»,- ասել է նա:

Նշենք, որ Վալիդ Մուալլեմի այցի հետ միաժամանակ, Մոսկւայում է գտնւում նաեւ Թուրքիայի պատւիրակութիւնը:

Ոմանց կարծիքով, թուրքական պատւիրակութիւնը Մոսկւայ է ժամանել, որպէսզի ռուսական կողմի հետ բանակցի Իդլիբ նահանգում սիրիական ԶՈՒ-ի գործողութիւնները կանխելու, եւ ահաբեկիչների վրայ ճնշումը նւազեցնելու համար: Իդլիբում ահաբեկիչների դէմ գործողութիւնների ընթացքուն, սիրիական բանակի գրանցած յաջողութիւնները մտահոգում են Անկարային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։