Հա

Քաղաքական

26/12/2019 - 10:40

Էթիէն Մահչուփեանն ընդգրկւել է Դաւութօղլուի կուսակցութեան ղեկավար կազմում

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայում նախկին վարչապետ եւ ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դաւութօղլուի կողմից ստեղծւած «Ապագայ» (Gelecek) կուսակցութեան ղեկավար կազմում է ընդգրկւել նաեւ պոլսահայ գրող, հրապարակախօս Էթիէն Մահչուփեանը:

«alikonline.ir» - Դեկտեմբերի 13-ին Թուրքիայում նախկին վարչապետ եւ ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դաւութօղլուի կողմից ստեղծւած «Ապագայ» (Gelecek) կուսակցութեան ղեկավար կազմում է ընդգրկւել նաեւ պոլսահայ գրող, հրապարակախօս Էթիէն Մահչուփեանը: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է gazeteduvar.com.tr կայքը:

Կուսակցութիւնը կազմւած կլը ինի երկու կառոյցից. առաջինը՝ Կուսակցութեան ղեկավար խորհուրդն է, որում էլ Մահչուփեանը կը զբաղեցնի Հետազօտութիւնների, զարգացման եւ տեղեկատւութեան բաժնի ղեկավարութիւնը: Իսկ երկրորդ կառոյցը կոչւում է Քաղաքական հետազօտութեան խորհուրդ, որն էլ կը հանդիսանայ «ստւերային կաբինետը», երեւոյթ, որի մասին Դաւութօղլուն երկար տարիներ խօսել է, եւ այն արդէն ընդգրկւած է կուսակցութեան կանոնադրութեան մէջ:

Յիշեցնենք նաեւ, որ 2015 թւականին, երբ Մահչուփեանը դեռեւս զբաղեցնում էր այն ժամանակւայ վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի խորհրդականի պաշտօնը, յայտարարել էր, որ «իրեն աւելի շատ համարում է օսմանցի, քան հայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։