Հա

Քաղաքական

26/12/2019 - 12:20

«Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը 2019-ին ամենաթերագնահատւած թեմաներից է». «The Washington Post»

«The Washington Post» ամերիկեան թերթի լրագրողը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թեման ներառել է անցնող տարւայ ամերիկեան քաղաքականութեան մէջ ամենաթերագնահատւած 5 խնդիրների ցուցակում։

«alikonline.ir» - «The Washington Post» ամերիկեան թերթի լրագրողը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թեման ներառել է անցնող տարւայ ամերիկեան քաղաքականութեան մէջ ամենաթերագնահատւած 5 խնդիրների ցուցակում։ Գրում է News.am-ը:

Թերագնահատւած հիմնական թեմաների մէջ նա նշել է «մարդու իրաւունքների աւելի ակնյայտ սահմանափակումը ամերիկեան արտաքին քաղաքականութիւնում»։ Նա այդ ցուցակում ներառել է երեք թեմա՝ սաուդացի լրագրող Ջամալ Խոշեղջիի սպանութիւնը, Հոնկոնգի բողոքները եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը։

Նրա խօսքով՝ երեք դէպքում էլ Դոնալդ Թրամփը որոշել է պարզապէս գլուխ չդնել, որպէսզի չփչացնի յարաբերութիւնները Սաուդական Արաբիայի, Չինաստանի (առեւտրային գործարքի թէժ պահին), ինչպէս նաեւ Թուրքիայի հետ։

«Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդերի դէմ Թուրքիայի յարձակումներից եւ Ռուսաստանի հետ աւելի սերտ խաղերից յետոյ Կոնգրեսն առաջին անգամ կամքը բռունցք դարձրեց եւ յայտարարեց, որ Թուրքիայի գործողութիւնները հայերի հանդէպ հարիւր տարի առաջ Ցեղասպանութիւն են եղել։ Դա արւեց տասնամեակների մերժումներից յետոյ»,- գրում է Աարոն Բլէյքը։

Նրա կարծիքով՝ Սպիտակ տունը բազմիցս յետաձգել է ճանաչման գործընթացը Կոնգրեսում, ըստ երեւոյթին Թրամփի ցանկութեան պատճառով՝ յարաբերութիւնները պահպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Իսկ հիմա վարչակազմը յայտարարեց, որ Սենատի հռչակագիրը չի արտացոլում նրա դիրքորոշումը»,- նշում է նա։

Բլէյքն աւելացրել է, որ Թրամփն առաջինը չէ, որ նման կերպ է վարւել, եւ նրա նախորդ Բարաք Օբաման նոյնպէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։