Հա

Քաղաքական

28/12/2019 - 13:00

Վենետիկի յանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր վրդովմունքն է յայտնել Հայաստանի իրաւապահ մարմինների գործողութիւնների վերաբերեալ

ՀՀ արդարադատութեան նախկին նախարար Արփինէ Յովհաննիսեանը, ըստ Yerkir.am-ի՝ իր ֆէյսբուքեան էջում գրառում էր կատարել, որում լրագրողներին յորդորել էր ՀՀ կառավարութիւնից խնդրել նախօրէին Վենետիկի յանձնաժողովից ստացւած նամակը, որում բաւականին խիստ գնահատականներ էին տրւած ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի շուրջ ստեղծւած իրավիճակին:

«alikonline.ir» - ՀՀ արդարադատութեան նախկին նախարար Արփինէ Յովհաննիսեանը, ըստ Yerkir.am-ի՝ իր ֆէյսբուքեան էջում գրառում էր կատարել, որում լրագրողներին յորդորել էր ՀՀ կառավարութիւնից խնդրել նախօրէին Վենետիկի յանձնաժողովից ստացւած նամակը, որում բաւականին խիստ գնահատականներ էին տրւած ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի շուրջ ստեղծւած իրավիճակին ու մասնաւորապէս նրան քրէական գործով որպէս մեղադրեալ ներգրաւելուն։

ՀՀ արդարադատութեան նախարարութիւնը դեռ որեւէ պարզաբանում չի տւել, թէ ինչ նամակի մասին է խօսքը։

Նշենք, որ ըստ տեղեկութիւնների՝ Վենետիկի յանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր վրդովմունքն է յայտնել Հայաստանի իրաւապահ մարմինների գործողութիւնների վերաբերեալ, մասնաւորապէս` կառավարութեանը մեղադրելով իր խոստումը չկատարելու մէջ, այն է` վաղ կենսաթոշակի օրէնքն ընդունելուց յետոյ քրէական որեւէ հետապնդում չսկսել ՍԴ դատաւորների ու նախագահի նկատմամբ, մինչդեռ Հանրապետութեան նախագահի կողմից օրէնքը ստորագրելու յաջորդ օրն իսկ Հրայր Թովմասեանը ներգրաււեց որպէս մեղադրեալ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։