Հա

Քաղաքական

29/12/2019 - 14:30

Ինչ փոխեց 2019-ը հայ-ռուսական յարաբերութիւններում. արդարացա՞ն բացասական կանխատեսումները

Երկու երկրների յարաբերութիւններով ոգեւորւելը, սակայն, ակնյայտօրէն վաղաժամ է, քանի որ դեռեւս չլուծւած հարցեր կան։

«alikonline.ir» - Երկու երկրների յարաբերութիւններով ոգեւորւելը, սակայն, ակնյայտօրէն վաղաժամ է, քանի որ դեռեւս չլուծւած հարցեր կան։ Գրում է Kavkazoved.info կայքի գլխաւոր խմբագիր, Ռազմավարական մշակոյթի հիմնադրամի փորձագէտ Անդրէյ Արեշեւը` Sputnik Արմենիայի համար:

Այս աշնանը Հայաստան այցելեց ռուսական առաջատար ԶԼՄ-ների լրագրողների պատւիրակութիւնը։ Երեւանում եւ դրա սահմաններից դուրս բազմաթիւ հանդիպումների ընթացքում ակտիւօրէն քննարկւեցին ինչպէս երկկողմ յարաբերութիւններին վերաբերող արդիական հարցեր, այնպէս էլ տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Վարչապետ Փաշինեանին տւեցին անյարմար հարցեր, եւ դա կարելի է լիովին դրական գնահատել, ինչպէս եւ ռուս լրագրողների հետ կանոնաւոր շփումը։

«Կենացների դիւանագիտութիւնից» աստիճանաբար անցում կատարելը, որի դէպքում առկայ խնդիրները յամառօրէն անուշադրութեան են մատնւում (բայց դրանից չեն դադարում գոյութիւն ունենալ), դէպի բովանդակալից քննարկում թոյլ է տալիս երկխօսութիւնում պահպանել դրական դինամիկան եւ չափաւոր լաւատեսութեամբ նայել ապագային։

 

Ինտեգրացման միտումը կարգախօս չէ

2018 թ.-ի ապրիլին իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանում բացասական կանխատեսումների պակաս չզգացւեց։ Եւ իսկապէս, Մոսկւայում ուշադրութեամբ հետեւում էին նոր վարչապետին, յատկապէս նրա շրջապատին (դրանում առկայ են Սորոսի հիմանդրամի եւ այլ տրանսգենդերային կազմակերպութիւնների աշխատակիցներ, որոնք պետութիւնների ներքին գործերին միջամտելու սովորութիւն ունեն)։

Սակայն իրադարձութիւնների իրական ընթացքն այնպիսին չէ, ինչպէս ոմանք են կանխատեսում` «Երեւանի շուտափոյթ շրջադարձ դէպի Արեւմուտք»։ Ինչպէս նշում են Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագէտները, «Ռուսաստանը եւ Հայաստանի միութենական յարաբերութիւնների ռազմավարական բնոյթն արտացոլւում է ոչ միայն համագործակցութեան, այլ նաեւ տնտեսութեան եւ անվտանգութեան ոլորտում ինտեգրացման մէջ»։

Այդ միտումը խորքային հիմքեր ունի, եւ ունեցած ընթացքը շտկելու անհրաժեշտութեան մասին բանավէճերը բացակայում են ինչպէս Մոսկւայում, այնպէս էլ Երեւանում։

2019 թ.-ի փետրւարին Հայաստանը մարդասիրական առաքելութիւն ուղարկեց Սիրիա։ Առաքելութեան կազմում ներառւեցին ականազերծողներ, բժիշկներ, անվտանգութիւն ապահովող մասնագէտներ։

Նշենք, որ Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որը ռուսական արտաքին քաղաքականութեան համար այդքան կարեւոր հարցում Մոսկւային սատարեց ոչ միայն խօսքով, այլ նաեւ գործով։ Մարդասիրական առաքելութիւնը Սիրիա ուղարկելն առաջացրեց Վաշինգտոնի բացայայտ դժգոհութիւնը եւ արմատական ռուսատեաց օղակների հակազդեցութիւնը։

Յունիսի սկզբին հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ստորագրւեցին համաձայնագրեր` Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակութեան արտադրանքի առաքումների համար։ ՀԱՊԿ-ում կովկասեան երկրների մասնակցութիւնը թոյլ է տալիս ստանալ Ռուսաստանի Պաշտպանական արդիւնաբերական համալիրի արտադրանքը արտօնեալ պայմաններում։ 2020 թ.-ի սկզբին Հայաստանի ռազմաօդային ուժերը կը համալրւեն 4 Su-30SM ռուսական բազմաթիրախային կործանիչներով, իսկ հեռանկարում եւս 8-ն են։

Երկկողմ ռազմաքաղաքական համագործակցութեան կարեւոր բաղադրիչ է Գիւմրիում տեղակայւած 102-րդ ռուսական ռազմաբազան։ Հոկտեմբերի վերջին ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուի` ռազմաբազա կատարած այցից յետոյ յայտնի դարձաւ, որ կայանի մարտական պոտենցիալը գրեթէ կրկնակի աւելանալու է։

Սպառազինութիւնների եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացւած նմուշները ստանալը կը նպաստի Կովկասի եւ Մերձաւոր Արեւելքի ռազմաքաղաքական կայունութեանը։ Տեղի անբարեացակամ անձինք փորձեցին վարկաբեկել ռուսական ներկայութիւնը Հայաստանում` օգտագործելով «մարդու իրաւունքների» խաղաքարտը, բայց կրկին յաջողութեան չհասան։

Յունիսին Նիկոլ Փաշինեանը Ռուսաստանի «հիւսիսային մայրաքաղաքում» մասնակցեց տնտեսական համաժողովի, որի շրջանակում կայացան նրա բանակցութիւնները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախօսային բանակցութիւնների շարքը չհաշւած` բարձր մակարդակում երկկողմ խորհրդատւութիւնների հերթական փուլը տեղի ունեցաւ հոկտեմբերի սկբին Երեւանում։ Օգոստոսին Երեւան ժամանեց ՌԴ Անվտանգութեան խորհրդի պատւիրակութիւնը` Նիկոլայ Պատրուշեւի գլխաւորութեամբ, որոշ դիտորդների կարծիքով, քննարկւեց երրորդ երկրներ զէնք առաքելու մասին հարցը։

Ի հեճուկս սպասումների` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովի երեւանեան այցի ընթացքում չստորագրւեց ռուս մասնագէտներին Հայաստանի կենսաբորատորիաներ մտնելու թոյլտւութիւն տալու մասին յուշագիրը։ Կենսալաբորատորիաներ, որոնք կառուցւել են Պենտագոնի մասնակցութեամբ։ Պաշտօնական տեղեկութեան համաձայն` բանակցութիւններն աւարտւել են, եւ փաստաթուղթը միջգերատեսչական համաձայնեցման փուլում է։ Մոսկւայում յոյս ունեն ստորագրել յուշագիրը մօտ ապագայում, ինչը թոյլ կը տայ ընդլայնել երկկողմ համագործակցութիւնը կենսաբանական անվտանգութեան ոլորտում։

Իհարկէ, քաղաքական եւ տնտեսական շահերի սերտ միահիւսման պայմաններում առաջին այրերն ի վիճակի չեն լուծել երկկողմ յարաբերութիւնների բոլոր խնդիրները, որոնց թւում նաեւ բաւականին զգայուն հարցեր կան։ Հայաստանում պահպանւող ներքաղաքական անկայունութիւնը, իշխանութեան թիմում «տարբեր հետաքրքրութիւնների հարող խմբերի» առկայութիւնը, տարբեր ուղղւածութիւն ունեցող արտաքին ազդակներն ազդում են մի շարք կարեւոր հարցերի կարգաւորման վրայ։

Այսպէս, ռուս լրագրողների հետ զրոյցում Փաշինեանը յիշատակեց «մի քանի հարցեր», որոնք ցանկալի կը լինէր լուծել մինչեւ տարեվերջ։ Խօսքը, մասնաւորապէս, ռուսական «կապոյտ վառելիքի» գնի մասին էր, ինչպէս նաեւ Հարաւկովկասեան երկաթուղու շուրջ ստեղծւած բարդ իրավիճակի, որի գրասենեակի աշխատանքը զգալիօրէն խաթարւել է եղել։

 

ԵԱՏՄ. դրական եւ բացասական կողմերը

Մեկնաբանելով Հայաստանի` Եւրոմիութեանը միանալու հնարաւորութեան մասին հարցը` Նիկոլ Փաշինեանը ռուս լրագրողների հետ զրոյցում յայտարարեց. «Մեր օրակարգում նման հարց չկայ, որովհետեւ մենք Եւրասիական միութեան անդամ ենք։ Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ»։

Անցնող տարում Հայաստանը նախագահեց ԵԱՏՄ-ում։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու առաւելութիւններն ակնյայտօրէն գերազանցում են հնարաւոր թերութիւնները։ Ի դէպ, Հայաստանը 2019 թ.-ին արձանագրեց աճի համեմատաբար բարձր տեմպեր։ Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս Սերգէյ Գլազեւի գնահատականով` անցած հինգ տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 34 տոկոսով, ներդրումները` 57 տոկոսով, երկրից արտահանումն աւելացել է 67 տոկոսով, իսկ ներկրումը` 14 տոկոսով։

 

Թուրքիա եւ Ղարաբաղ. մշտական սիւժէները

Հայ-թուրքական յարաբերութիւններում առաջընթացի բացակայութիւնը եւ ղարաբաղեան հիմնահարցը հայ-ռուսական արտաքին քաղաքական խորհրդատւութիւնների անփոփոխ սիւժէներն են։ Չլինելով բացառիկ խաղացող Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում` Մոսկւան շարունակում է քաղաքական-դիւանագիտական ջանքեր գործադրել` հակամարտութեան փոխզիջումային լուծում գտնելու համար։ Սակայն կողմերի դիրքորոշումներն էլ շարունակում են տրամագծորեն հակադիր մնալ, ինչը եւս մէկ անգամ հաստատեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցութիւնները Բրատիսլաւայում։

Ինչպէս նշում են փորձագէտները, «ադրբեջանական ձեւով փոխզիջումը» յանգում է տարածքի նկատմամբ պահանջներից հրաժարւելուն, որոնք յայտարարւել են «բնիկ ադրբեջանական հողեր»` փոխարէնն առաջարկելով դուրս բերել հայկական զօրքերը եւ վերադառնալ Ադրբեջանական ԽՍՀ սահմաններին։ Հէնց այդ «կարգաւորման բանաձեւն» է հիմա ակտիւօրէն առաջ մղւում որոշ ԶԼՄ-ների եւ սոցցանցերի միջոցով։

Ելոյթ ունենալով Երեւանում Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի 75-ամեակին նւիրւած ցուցահանդէսի բացմանը` ռուսական դիւանագիտութեան ղեկավարը նշեց «հայերի անգնահատելի դերը նացիզմի դէմ պայքարում» եւ բարձր գնահատեց պատերազմի իրադարձութիւնների մասին յիշատակը պահպանելը։

Արդի օրակարգի ընդլայնում, հետագայում այն կոնկրետ նախագծերով յագեցում, որակեալ տեղեկատւական-վերլուծական եւ մարդասիրական ուղեկցութիւն, արտաքին եւ ներքին չարակամների սադրանքների նկատմամբ տոկունութիւն. այդպիսին ենք տեսնում հայ-ռուսական յարաբերութիւնների ամրապնդման հիմնական ուղիները սրընթաց փոխւող այս աշխարհում։

 

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրութեան դիրքորոշման հետ։

Յարակից լուրեր

  • Սորոսականներն ակտիւանում են
    Սորոսականներն ակտիւանում են

    Օրեր առաջ այսպես կոչւած «Քաղհասարակութեան 10 կազմակերպութիւն» համատեղ յայտարարութիւն տարածեցին, որում մասնաւորապէս անդրադառնում էին Հայաստանում ստեղծւած վիճակին եւ հինգ կէտեր առաջարկում գործողութիւնների:

  • «Փաստ»․ «Երկրում անիշխանութիւն է, իսկ իշխանաւորները շարունակում են աթոռներից կառչած մնալ»
    «Փաստ»․ «Երկրում անիշխանութիւն է, իսկ իշխանաւորները շարունակում են աթոռներից կառչած մնալ»

    «Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից յետոյ շատ ծանր իրավիճակում է յայտնւել։ Բնական է, որ հասարակութիւնը խոր դեպրեսիայի մէջ է եւ շատ զգայուն է իւրաքանչիւր հարցի նկատմամբ։ Կասկած չկայ, որ ներկայիս փուլում երկիրը նոր ցնցումներից հեռու պահելու համար պէտք է գործի պետութիւն-հասարակութիւն համագործակցային միջավայրը։

  • Խմբագրական. Ամբողջական հողահաւաքի համար (Ուիլսընի իրաւարար վճիռի 100-ամեակին առիթով)
    Խմբագրական. Ամբողջական հողահաւաքի համար (Ուիլսընի իրաւարար վճիռի 100-ամեակին առիթով)

    Հայ քաղաքական միտքը այս տարի բոլոր տուեալները ունէր կեդրոնանալու Սեւրի պայմանագիրի եւ Ուիլսընի Իրաւարար վճիռի 100-ամեակին վրայ: Օրեր առաջ, 22 նոյեմբերը անցաւ անշուք, ազգային-պետական ներկայ մթնոլորտին հետ կապուած իրավիճակին պատճառով:

  • Հայաստանը՝ անտիրապետելին
    Հայաստանը՝ անտիրապետելին

    «Փրկիչ» անուանեցին մարդու մը, որ փաստեց թէ դրածոյ է արտաքին ուժերու։ Ան կատարեց իրեն տրուած պատուէրը՝ յանձնեց Արցախը։ Հիմա կարգը հասաւ ներկայ Հայաստանի սահմաններու քննարկման՝ պատրուակելով աղբաման նետուած հին քարտէզներ։ Պէտք է համբերել կռուելով, պէտք է շարունակել պայքարը՝ ի սպաս Հայաստան աշխարհի ամբողջականութեան։ Այս ոջիլանման մարդն ալ կ՚անցնի՝ իր հետ տանելով ներկայ խորշակը։

  • Թուրքագէտի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը
    Թուրքագէտի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը

    Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքները սիրիացիներով՝ իրեն հաւատարիմ հասարակութեան շերտով բնակեցնելու մտադրութիւնը միանշանակ չի ընդունւի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի կողմից. Ռուսաստանը կամ այն թոյլ չի տայ ի սկզբանէ, կամ հետագայում կը դիմի հակաահաբեկչական քայլերի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։