Հա

Քաղաքական

30/12/2019 - 12:10

«ԱՄՆ ռազմական գործողութիւնն Իրաքի ինքնիշխանութեան խախտում էր». Իրաքի խորհրդարանի նախագահ

Իրաքի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ ալ Հալբուսին դատապարտել է նախօրէին Իրաքի «Հաշդ ալ Շաաբի»-ի ուժերի դէմ ԱՄՆ օդային յարձակումը, այն համարելով Իրաքի ինքնիշխանութեան խախտում:

«alikonline.ir» - Իրաքի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ ալ Հալբուսին դատապարտել է նախօրէին Իրաքի «Հաշդ ալ Շաաբի»-ի ուժերի դէմ ԱՄՆ օդային յարձակումը, այն համարելով Իրաքի ինքնիշխանութեան խախտում. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Այս յարձակումը, անկասկած, Իրաքի ազգային ինքնիշխանութեան խախտում էր, եւ մեր տեսակէտից դատապարտւած է»,- ասել է նա:

Նշենք, որ աւելի վաղ ԱՄՆ յարձակումը դատապարտել էր նաեւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը:

Յիշեցնենք, որ երէկ՝ երեկոյեան ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարւածել են Իրաքի եւ Սիրիայի սահմանում տեղակայւած «Հաշդ ալ Շաաբի»-ի ուժերի 45-րդ եւ 46-րդ բրիգադների շտաբներին:

Յարձակման արդիւնքում զոհւել է առնւազն 25 մարդ, վիրաւորւել՝ 51-ը:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոնաթան Հաֆմանը յայտարարել է, որ յարձակումն իրականացւել է ի պատասխան դեկտեմբերի 28-ին Քիրկուկի մօտակայքում տեղակայւած K-1 ռազմաբազայի հրթիռակոծմանը, որի ընթացքում վիրաւորել էր 5 ամերիկացի զինծառայող, եւ զոհւել ԱՄՆ մէկ քաղաքացի, որը կապալառու էր աշխատում ռազմաբազայում:

Պենդագոնը «Հաշդ ալ Շաաբի»-ին է մեղադրում այդ յարձակման մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։