Հա

Քաղաքական

03/01/2020 - 13:20

Բաղդադում սաստկացւել են անվտանգութեան միջոցառումները

Նախօրէին «Հաշտ ալ Շաաբի»-ի աւտոշարասեան դէմ յարձակման եւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան արդիւնքում, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սաստկացւել են անվտանգութեան միջոցառումները:

«alikonline.ir» - Նախօրէին «Հաշտ ալ Շաաբի»-ի աւտոշարասեան դէմ յարձակման եւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան արդիւնքում, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սաստկացւել են անվտանգութեան միջոցառումները:

Իրաքի անվտանգութեան ուժերը խիստ վերահսկողութեան տակ են վերցրել մայրաքաղաքի կանչ գօտի ելք եւ մուտքը: Անվտանգութեան խստացւած միջոցառումներ են կիրառւել նաեւ ԱՄՆ դեսպանատան շրջակայքում, եւ Բաղդադի միջազգային օդանաւակայանում:

Միեւնոյն ժամանակ, «Հաշտ ալ Շաաբի»-ն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ իր ուժերին եւ համակիրներին կոչ անելով պատրաստ լինել պատասխան գործողութիւնների համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։