Հա

Քաղաքական

05/01/2020 - 12:20

Իրանցի հաքերներ ներկայացած խումբը կոտրել է ԱՄՆ կառավարական գործակալութեան կայքը

Իրանցի հաքերներ ներկայացած խումբը կոտրել է ԱՄՆ կառավարական գործակալութիւններից մէկի կայքը եւ հրապարակել Վաշինգտոնից վրէժ լուծելու խոստումներով ուղերձներ իրանցի գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան համար:

«alikonline.ir» - Իրանցի հաքերներ ներկայացած խումբը կոտրել է ԱՄՆ կառավարական գործակալութիւններից մէկի կայքը եւ հրապարակել Վաշինգտոնից վրէժ լուծելու խոստումներով ուղերձներ իրանցի գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան համար: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է The Guardian-ը։

Դաշնային գրադարանային ծրագրի պահոցի կայքում, այն կոտրելու հետեւանքով, յայտնւել է էջ՝ «Իրանցի հաքերներ» գրութեամբ, Իրանի գերագոյն առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի եւ Իրանի դրօշի պատկերներով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արիւնոտ դէմքին հարւած հասցնող բռունցքի վրայ գրւած է. «(Սոլէյմանիի) նահատակութիւնը պարգեւ է բազմամեայ անհաշտ ջանքերի համար»։

Մէկ այլ «կոտրւած» էջում գրւած է. «Սա Իրանի կիբեռհնարաւորութիւնների ընդամենը փոքր մասն է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։