Հա

Քաղաքական

07/01/2020 - 09:40

Պենտագոնը հերքում է Իրաքից ամերիկեան զօրքերի դուրսբերման մասին տեղեկութիւնը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հերքել է Իրաքից ամերիկեան զօրքերի դուրսբերման մասին տեղեկութիւնը:

«alikonline.ir» - Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հերքել է Իրաքից ամերիկեան զօրքերի դուրսբերման մասին տեղեկութիւնը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է BBC News-ը:

«Ամէն ինչից անկախ՝ Իրաքից դուրս գալու որոշում չի կայացւել: Ես չգիտեմ, թէ դա ինչ նամակ է... Մենք փորձում ենք պարզել, թէ այն որտեղից է յայտնւել, ինչ է դա: Բայց Իրաքից դուրս գալու որոշում չի եղել»,- ճեպազրոյցի ժամանակ լրագրողներին ասել է նա:

Շտաբների պետերի միացեալ կոմիտէի նախագահ Մարկ Միլլին իր հերթին յայտարարել է, որ ԱՄՆ գլխաւորած ռազմական կոալիցիայի զօրքերի դուրսբերման մասին աւելի վաղ հրապարակւած նամակը «սխալմունք» է եղել:

Նրա խօսքով՝ դա եղել է վատ կազմւած սեւագիր, որն անգամ ստորագրւած չէր եւ չպէտք է հրապարակւէր:

«Այն (նամակը) ուղարկւել է մի քանի իրանցի առանցքային զինծառայողների օդային փոխադրումների եւ այլնի համակարգման համար: Յետոյ մէկի ձեռքից միւսին է ուղարկւել, այնուհետեւ յայտնւել է ձեզ մօտ»,- պարզաբանել է Միլլին՝ կրկին հաստատելով Էսփերի խօսքը, որ ամերիկեան զօրքերը Իրաքից դուրս չեն գալիս:

Յիշեցնենք, որ «Reuters» գործակալութիւնն աւելի վաղ յայտնել էր, որ ԱՄՆ գլխաւորած ռազմական կոալիցիան յայտարարել է Իրաքից զօրքերի դուրսբերման մասին՝ մէջբերելով իր տրամադրութեան տակ յայտնւած նամակից:

Գործակալութիւնը յայտնել էր, որ նամակը գրել էր ԱՄՆ ծովային կորպուսի բրիգադի գեներալ Վիլիամ Սիլին եւ հասցէագրւած էր Իրաքի պաշտպանութեան նախարարութեանը:

Գործակալութեան յայտարարութեամբ՝ նամակի իսկութիւնը հաստատել էր Իրաքի պաշտպանութեան նախարարութիւնից աղբիւրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։