Եւրոխորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի արտահերթ ընտրութիւնները, որը նշանակւած է այս տարւայ փետրւարի 9-ին: Այս մասին նշւած է Եւրոխորհրդարանի հաղորդագրութեան մէջ, որն ուղարկւել է Turan գործակալութեանը:
«alikonline.ir» - Եւրոխորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի արտահերթ ընտրութիւնները, որը նշանակւած է այս տարւայ փետրւարի 9-ին: Այս մասին նշւած է Եւրոխորհրդարանի հաղորդագրութեան մէջ, որն ուղարկւել է Turan գործակալութեանը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:
«Այսպիսով, Եւրոխորհրդարանի կամ նրա կառոյցների անդամներից ոչ մէկը լիազօրւած չէ Եւրոխորհրդարանի անունից դիտարկելու կամ մեկնաբանելու ընտրական գործընթացը:
Հետեւաբար, եթէ Եւրոխորհրդարանի որեւէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրութիւնները, ապա դա կը կատարի անձամբ իր կողմից, եւ ոչ մի պարագայում չի ներկայացնի Եւրոխորհրդարանի տեսակէտը կամ դիրքորոշումը»,- նշւած է մամուլի հաղորդագրութեան մէջ:
Հրաժարւելու պատճառը չի հրապարակւում:
Նախորդ ընտրութիւնների ժամանակ Եւրոխորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ Ադրբեջանում մոնիթորինգ էին անցկացրել: Սակայն նրանց եզրակացութիւնները յարուցել էին ժողովրդավարական ուժերի քննադատութիւնը, որոնք եւրոխորհրդարանականներին մեղադրել էին բազմաթիւ խախտումները դիտաւորեալ չնկատելու եւ փաստացի կեղծումներն արդարացնելու համար: