Հա

Քաղաքական

14/01/2020 - 08:20

Հրապարակւել է պոլսահայ Սեւակ Բալըքչըի սպանութեան դատավճիռը

2011 թ. ապրիլի 24-ին պարտադիր զինւորական ծառայութեան ընթացքում սպանւած Սեւակ Բալըքչիի դատական գործի վերաբերեալ հրապարակւել է վճիռը:

«alikonline.ir» - 2011 թ. ապրիլի 24-ին պարտադիր զինւորական ծառայութեան ընթացքում սպանւած Սեւակ Բալըքչիի դատական գործի վերաբերեալ հրապարակւել է վճիռը: Մեղադրեալ Քըւանչ Աղաօղլուն կանխամտածւած սպանութեան մեղադրանքով դատապարտւել է 16 տարի 8 ամիս ազատազրկման եւ հէնց նիստի ժամանակ էլ կալանաւորւել է: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է «Ակօս» շաբաթաթերթը:

Աղաօղլուն 2013 թ. ռազմական դատարանում դատապարտւել էր 4 տարի 5 ամիս ազատազրկման: Գործը սկսել էր նորից քննւել 2018 թ. փետրւարին քաղաքացիական դատարանում:

Բալըքչին սպանւել էլ էր Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցի օրը Բաթման նահանգում՝ Աղաօղլուի արձակած կրակոցից: Բալըքչիի ծառայութեան աւարտին մնացել էր 20 օր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։