Հա

Քաղաքական

14/01/2020 - 10:20

«Արդարութեան համար 8 տարւայ պայքարի արդիւնքում մարդասպանը դատապարտւեց». Կարօ Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանն անդրադարձել է 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի զօրամասերից մէկում ծառայակցի կողմից սպանւած հայ զինւորի գործով դատավճռին։

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանն անդրադարձել է 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի զօրամասերից մէկում ծառայակցի կողմից սպանւած հայ զինւորի գործով դատավճռին։

Կարօ Փայլանը գրել է. «Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցին Սեւակը սպանւեց ազգայնականութեան հողի վրայ։ Արդարութեան համար 8 տարւայ պայքարի արդիւնքում մարդասպանն այսօր դատապարտւեց 16 տարի 8 ամիս ազատազրկման։ Սեւակին սպանողը պատիժ ստացաւ, բայց Սեւակին սպանութեան դրդող մթնոլորտը շարունակւում է»։

Նշենք, որ , քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել ամբաստանեալ Քըւանչ Աղաօղլուին դատապարտել 16 տարի 8 ամիս ազատազրկման։

Հէնց դատարանում նա կալանաւորւել է։

Աւելի վաղ, ռազմական դատարանը Քըւանչ Աղաօղլուին դատապարտել էր ընդամենը 4 տարի ազատազրկման եւ ազատ արձակել դահլիչից։

Սեւակի ծնողների բողոքներից յետոյ գործը տեղափոխւել էր քաղաքացիական դատարան եւ նոր քննութիւն սկսւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։