Հա

Քաղաքական

15/01/2020 - 08:40

Բորիս Ջոնսոնն առաջարկել Միջուկային գործարքը փոխարինել Թրամփի գործարքով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է Միջուկային համապարփակ համաձայնագիրը փոխարինել նոր՝ Թրամփի համաձայնագրով:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է Միջուկային համապարփակ համաձայնագիրը փոխարինել նոր՝ Թրամփի համաձայնագրով. տեղեկացնում է Reuters-ը։

«Եթէ մենք պատրաստւում ենք ազատւել դրանից, ապա եկէք այն փոխարինենք Թրամփի գործարքով: Դա հիանալի տարբերակ կը լինէր»,- ասել է Ջոնսոնը՝ խօսելով Միջուկային համաձայնագրի մասին։

«Նախագահ Թրամփը, իր իսկ խոստովանութեամբ, հիանալի բանակցող է։ Եկէք միասին աշխատենք Միջուկային գործարքը փոխելու ուղղութեամբ, եւ դրա փոխարէն Թրամփի գործարք կնքենք»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ յաւելելով. «Եթէ դուք ազատւէք Միջուկային գործարքից, դա այն է, ինչ ուզում է Թրամփը։ Ես ցանկանում եմ ասել մեր ամերիկացի բարեկամներին, որ այսպէս թէ այնպէս դուք պէտք է իրանցիներին թոյլ չտաք միջուկային զէնք ունենալ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։