Հա

Քաղաքական

18/01/2020 - 08:30

«Ղարաբաղեան կարգաւորման քայլերի իրականացման հարցում շարժ կայ». ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարութիւնը յայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ որոշակի տեղաշարժերի առկայութեան մասին:

«alikonline.ir» - ՌԴ ԱԳ նախարարութիւնը յայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ որոշակի տեղաշարժերի առկայութեան մասին: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ «ՏԱՍՍ» գործակալութեանը յղումով, այս մասին ասւած է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակւած՝ լրատւամիջոցների հարցերին տրւած պատասխաններում, որոնք նախապատրաստւել, բայց չեն հնչել 2019 թւականին ռուսական դիւանագիտութեան գործունէութեան արդիւնքներին նւիրւած ՌԴ ԱԳ նախարարի պաշտօնակատար Սերգէյ Լաւրովի մամուլի ասուլիսի ընթացքում:

«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման հարցում, որոնց շուրջ ԱԳ նախարարները պայմանաւորւել են 2019-ի ապրիլին Մոսկւայում հանդիպման ժամանակ, զարգանելու 2019-ի մարտին Վիեննայում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:

Իրադրութիւնը սահմանում եւ շփման գծում յարաբերականօրէն հանգիստ է: Երեւանի եւ Բաքւի միջեւ կապի թէժ գիծ է գործում: Կարծում ենք, որ այս ամէնը վկայում է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ քայլեր ձեռնարկելու՝ կողմերի մտադրութեան մասին»,- նշել են նախարարութիւնում:

«Սակայն կարգաւորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժւել առայժմ չի յաջողւել»,- յաւելել են ՌԴ ԱԳՆ-ում՝ կողմերի միջեւ առարկայական զրոյցի վերականգնման յոյս յայտնելով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։