Հա

Քաղաքական

20/01/2020 - 12:20

Շահան Գանտահարեանը նկատում է Բէյրութում ցոյցերի ոճի կտրուկ փոփոխութիւն

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը վերջին օրերին նկատում է բէյրութեան ցոյցերի ոճի կտրուկ փոփոխութիւն։ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Շահան Գանտահարեանը նշեց, որ լիբանանեան ցոյցերի ձեւափոխումը խաղաղից ոչ խաղաղ բնոյթի բանաձեւումով չի սահմանափակւում միայն։

«alikonline.ir» - «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը վերջին օրերին նկատում է բէյրութեան ցոյցերի ոճի կտրուկ փոփոխութիւն։ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Շահան Գանտահարեանը նշեց, որ լիբանանեան ցոյցերի ձեւափոխումը խաղաղից ոչ խաղաղ բնոյթի բանաձեւումով չի սահմանափակւում միայն։

«Մինչեւ վերջին օրերին դրամատների կամ վաճառատների ցուցափեղկերի քանդումն ու իրաւապահ մարմինների ուղղութեամբ զանգւածային քարկոծումները, գործողութիւնները ընդհանրապէս յատկանշւում էին խաղաղ, քաղաքակիրթ բնոյթի եւ ներկայ յեղափոխութիւնների համար օրինաչափ նկատւող միջոցների կիրառումով: Բողոքի գործողութիւնները ներկայիս ունեն մի քանի ուղղութիւն: Գործադուլի, երթերի, հաւաքների, հետեւաբար սահմանադրական կարգի յարգումով յատկանշւող գործողութիւններ: Երկրորդ, Ճանապարհների փակում, ազատ տեղաշարժի արգելակում եւ մայրուղիների վրայ անիւների հրկիզում եւ այդ բոլորի միջոցով բնականոն կեանքի սառեցում կամ պետական ու հասարակական կեանքի անդամալուծում: Երրորդը` խուլիգանական ակտերով բնորոշւող յարձակում` պետական հաստատութիւնների, կենտրոնական բանկի եւ մասնաւոր դրամատների դէմ։ Այս վերջինը ընդհանրապէս շուքի մէջ է թողել առաջին երկու ուղղութիւնները եւ, բախումնային իրավիճակներ ստեղծելով, գրաւել ոչ միայն տեղական եւ շրջանային, այլ նաեւ միջազգային լրատւադաշտի ուշադրութիւնը»,- նշեց Գանտահարեանը:

Նա ընդգծեց, որ բողոքի նման ոճի գործողութիւնները այժմ թիրախաւորել են խորհրդարանը, ինչը պարզ է դարձնում, որ նման գործողութիւններ հրահրողների նպատակը կենցաղայինից, քաղաքացիականից, սոցիալական խնդիրներից հեռու է գնում եւ նպատակադրել է արմատական համակարգային փոփոխութիւն, որի համար դիմւում է ծայրայեղ միջոցների։

«Մինչ քաղաքական գործիչները հնչեցնում են խորհրդարանի անդամների հրաժարման կոչեր կառավարութիւնից յետոյ լուծարւած տեսնելու համար նաեւ օրէնսդիրը, հանգուցալուծումը այս պահի դրութեամբ չի երեւում։ Անգամ կառավարութեան կազմութիւնը պարզապէս թայմ աութի իրավիճակ կարող է ստեղծել։ Տարածաշրջանի գլխաւոր խաղացողների մօտ են պահւում դէպի հանգուցալուծում առաջնորդող փակ դռների բանալիները»,- ասաց Գանտահարեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։