Հա

Քաղաքական

21/01/2020 - 09:10

ՌԴ-ն ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի ուրանի հարստացման իրաւունքի շուրջ գործողութիւնները դաւադրութիւն է համարել

Ռուսաստանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ ԱՄՆ-ից պահանջել է խուսափել՝ Իրանի ուրանի հարստացման իրաւունքի շուրջ միջազգային հանրութեանն ապակողմնորոշելու փորձերից:

«alikonline.ir» - Ռուսաստանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ ԱՄՆ-ից պահանջել է խուսափել՝ Իրանի ուրանի հարստացման իրաւունքի շուրջ միջազգային հանրութեանն ապակողմնորոշելու փորձերից. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է, որ անհրաժեշտ է յարգել բոլոր երկրների խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի կիրառման իրաւունքը:

Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ուրանի հարստացումը միջուկային զէնքի չտարածման պայմանագրին (NPT) միացած բոլոր երկրների բացարձակ իրաւունքն է:

Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ որոշ երկրներ մտաթող են արել այդ իրականութիւնը, մինչդեռ այդ մասին նշւած է պայմանագրի 4-րդ յօդւածում:

ՌԴ-ն յայտարարութեան մէջ ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի ուրանի հարստացման իրաւունքի շուրջ քայլերը դաւադրութիւն է համարել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։