Հա

Քաղաքական

22/01/2020 - 08:10

«ՆԱՏՕ-ն պէտք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողութիւնն Իրաքում»․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն պէտք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողութիւնն Իրաքում, որպէսզի նորից չներքաշւի ԴԱԷՇ-ի ծայրայեղականների դէմ ռազմական գործողութիւնների մէջ։ Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ն պէտք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողութիւնն Իրաքում, որպէսզի նորից չներքաշւի ԴԱԷՇ-ի ծայրայեղականների դէմ ռազմական գործողութիւնների մէջ։ Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, հաղորդում է News.am-ը՝ Associated Press-ին յղումով:

Առաջիկայում Իրաքում ՆԱՏՕ-ի ուսումնական գործունէութեան հնարաւոր թոյլատրման վերականգնման ֆոնին Սթոլթենբերգը վերջին օրերին բանակցութիւններ է վարել Իրաքի բարձրատիճան պաշտօնեաների եւ Յորդանանի թագաւոր Աբդալլայի հետ։

«Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք։ Ստեղծենք այն ամէնն ինչ անհրաժեշտ է եւ ՆԱՏՕ-ի ուժերի սահմաններում է։ Մենք դա արդէն անում ենք, բայց մենք կարող ենք ընդլայնել գործունէութիւնը»,- եւրոպատգամաւորներին ասել է Սթոլթենբերգը։

2018-ին ՆԱՏՕ-ն համաձայնել էր 500 զինծառայողների մասնակցութեամբ սկսել ուսումնական առաքելութիւնն Իրաքում, նպատակ ունենալով աւելացնել երկրի զինւած ուժերը, որպէսզի նրանք կարողանան լաջագոյնս պայքարել ծայրայեղական այնպիսի խմբաւորումների դէմ, ինչիսին է ԴԱԷՇ-ը։

Բայց գործողութիւնը կասեցւեց, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարւածի հետեւանքով յունւարի 3-ին Բաղդադի օդանաւակայանի մօտ սպանւեց գեներալ Ղասեմ Սոլէյմանին, եւ Իրաքի կառավարութիւնը պահանջեց, որ օտարերկրեայ զօրքերը լքեն իր տարածքը։ Լարւածութեան աւելացմանը զուգընթաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ ՆԱՏՕ-ն աւելին անի տարածաշրջանում։

Այնուամենայնիւ, եւրոպական դաշնակիցներն ու Կանադան առանձնապէս հետաքրքրւած չեն իրենց զօրքերի տեղակայմամբ, չնայած նրան, որ ՆԱՏՕ-ի 29 անդամ պետութիւններից Միացեալ Նահանգներն ամենամեծն ու ազդեցիկն է։

Խոստովանելով, որ ինքը 2003-ին հանդէս է եկել Իրաքում պատերազմի դէմ, Սթոլթենբերգը յայտարարել է, որ իր կարծիքով «Արեւմուտքը չափազանց շուտ է հեռացել» եւ, որ ԴԱԷՇ-ն օգտւել է առաջացած անվտանգութեան վակումից եւ մեծ տարածքներ է գրաւել Իրաքի հիւսիսում ու Սիրիայում։

«Ես հաստատապէս հաւատում եմ, որ եթէ մենք հիմա չգործենք, մեզ կարող են ստիպել վերադառնալ մարտի»,- ասել է նա խորհրդարանականներին։ «Մենք չպէտք է թոյլ տանք, որ դա կրկնւի, եւ դրա համար մեզ անհրաժեշտ է ստեղծել որոշ տեղական հնարաւորութիւններ (անվտանգուեան պահով), որպէսզի դրանք թոյլ չտան ԴԱԷՇ-ին վերադառնալ»։ «Եթէ մենք դա չանենք, մենք, ամենայն հաւանականութեամբ, մեծ խնդիրներ կունենանք»,- ասել է Սթոլթենբերգը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։