Հա

Քաղաքական

22/01/2020 - 08:15

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը Սարաջին եւ Հաֆթարին կոչ է արել ճանաչել Լիբիայի հարցով բեռլինեան համաժողովի պայմանաւորւածութիւնները

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը յունւարի 21-ին կոչ է արել Լիբիայի Ազգային համաձայնութեան կառավարութեան ղեկավար Ֆաիզ Սարաջին եւ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարին ճանաչել Լիբիայի հարցով բեռլինեան համաժողովի արդիւնքները, որն անցկացւել էր յունւարի 19-ին:

«alikonline.ir»- ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը յունւարի 21-ին կոչ է արել Լիբիայի Ազգային համաձայնութեան կառավարութեան ղեկավար Ֆաիզ Սարաջին եւ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարին ճանաչել Լիբիայի հարցով բեռլինեան համաժողովի արդիւնքները, որն անցկացւել էր յունւարի 19-ին: Այս մասին գրում է Tert.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով:

Գուտերեշը նաեւ ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից բեռլինեան համաձայնութիւնների ճանաչման կարեւորութիւնը:

«ես համարում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից այդ համաձայնութիւնների ճանաչումը, ինչպէս նաեւ համաժողովից յետոյ միւս քայլերը ծայրայեղ կարեւոր էին»,- ասել է նա:

Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղւած միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում յունւարի 19-ին: Բանակցութիւններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը, Եւրոպական յանձնաժողովի ղեկավարը եւ այլ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ:

Համաժողովի արդիւնքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պէտք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում:

Լիբիայում երկիշխանութիւն է տիրում 2011 թւականին Մուամմար Ղազաֆիի սպանութիւնից ի վեր: Լիբիայի արեւելեան շրջանում իշխում է ընտրւած խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցութեամբ կազմաւորւած Ազգային համաձայնութեան կառավարութիւնը՝ Ֆաիզ Սարաջի գլխաւորութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։