Հա

Քաղաքական

23/01/2020 - 11:10

Գանտահարեան. «Իրավիճակը խուճապային չէ, բայց տագնապի միտումները տեսանելի են»

Բէյրութի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանում առկայ ճգնաժամի պայմաններում հայկական համայնքի, տեղի կազմակերպութիւնների կենսագործունէութեան խնդրին:

«alikonline.ir» - Բէյրութի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանում առկայ ճգնաժամի պայմաններում հայկական համայնքի, տեղի կազմակերպութիւնների կենսագործունէութեան խնդրին:

Շահան Գանտահարեանը յայտնեց, որ լիբանանահայ համայնքը մաս կազմելով ընդհանուր լիբանանեան հասարակութեան՝ իր վրայ կրում է տնտեսական ճգնաժամի բոլոր հետեւանքները: Նրա խօսքով՝ ամենասուր տագնապի զգալի կէտը ֆինանսական խնդիրն է, գործազրկութիւնը:

2019 թւականի դեկտեմբերի 19-ին Լիբանանի խորհրդարանը վարչապետ էր ընտրել Հասսան Դիաբին: Անցեալ տարւայ հոկտեմբերից երկրում ծայր էին առել բողոքի եւ անհնազանդութեան ցոյցեր ու հաւաքներ, ցուցարարները պահանջում էին տնտեսական բարեփոխումներ ու նոր կառավարութիւն։ ՀՀ քաղաքացիներին կոչ էին արել Լիբանանում հեռու մնալ մարդաշատ վայրերից։

«Կա նաեւ որոշակի արտագաղթ: Երբ ճգնաժամ է, լինի պատերազմական վիճակ, թէ տնտեսական ճգնաժամ, բնականաբար մարդիկ հեռանում են Լիբանանից ու մասնաւորապէս լիբանանահայ համայնքից: Մեկնածների որոշ մասն էլ գալիս է Հայաստան, դիմում են քաղաքացիութիւն ստանալու համար, վարձում կամ գնում են բնակարաններ տարբեր քաղաքներում, սակայն դա զանգւածային արտագաղթ չէ: Մեր համայնքը կարեւորագոյններից մէկն է եւ լիարժէքօրէն ընդգրկւած է հասարակական գործընթացներում: Թէեւ իրավիճակը խուճապային չէ, այդուհանդերձ տնտեսական տագնապի միտումները տեսանելի են»,- նշեց «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիրը:

Գանտահարեանի խօսքով՝ թէեւ լիբանանահայ կազմակերպութիւններն այս պահին ներդաշնակօրէն եւ անխափան աշխատում են, բայցեւայնպէս նրանք նոյնպէս ազդւել են տնտեսական տագնապից, մտածում են կրճատումների մասին, նաեւ կազմակերպում օժանդակութիւն կարիքաւոր հայ ընտանիքների համար՝ նրանց տալով նւիրատւութիւններ: Լիբանանահայ համայնքն իր կառոյցներով օպերատիւ կերպով կազմակերպել է այդ գործընթացը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։